Ասօր առաջարկում ենք մի հանելուկ:
Այն առաջին հայացքից շատ պարզ կթվա, հետո` շատ բարդ, բայց իրականում իսկապես շատ պարզ պատասխան ունի: Այս հարցին դպրոցական երեխան կպատասխանի, մի քանի վայրկյանում, իսկ մեծերը, որ սիրում են բարդ խնդիրներ լուծել, հնարավոր է դժվարանան:
Հանելուկը հետևյալն է.
«Ճտանոցում 100 ճուտ իրար ետևից շրջանաձև կանգնած են: Եթե ամեն ճուտը պատահականության սկզբունքով կտցի իր աջ, կամ ձախ կողմի ճտին, ապա քանի՞ ճուտ կկտցահարվի»:
Մտածեք, մի շտապեք պատասխանը նայել:
Իրականում այս հարցի պատասխանը հենց իր մեջ կա:
Ճտերն իրար ետևից են, այսինքն աջ ու ձախ կողքերում չկան: