Ղեկավարը լսեց ենթակայի խոսակցությունը, երբ նա կնոջն ասում էր, որ իրենք գումար չունեն իրենց փոքրիկ աղջկա սնունդի համար…

Թող բոլորն այդպիսի ղեկավար ունենան:

Ես նրա մոտ աշխատում էի ընդամենը 5 օր: Նա ինձ ընդունել էր աշխատանքի, որպես իր փոքրիկ խանութներից մեկի մենեջեր: Ես մի փոքր ընդմիջում ունեի, դուրս եկա փողոց, որ զանգահարեմ կնոջս: Մենք վիճում էինք, որովհետևգումար չունեինք Ալյասկայից տեղափոխվելուց հետո: Աշխատավարձը լինելու  էր միայն ամսի 25-ին, իսկ իմ վեց ամսական դստերն անհրաժեշտ էր մանկական կեր:

Ըստ երևույթին ղեկավարս դուրս էր եկել ծխելու ինձ հետ, և լսել էր, որ ինձ բենզին է անհրաժեշտ, որ աշխատանքի գնամ, երեխային կեր է պետք, իսկ մենք գումար չունենք ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար: Ղեկավարս ոչինչ չասաց, բայց նույն օրը, ավելի ուշ, խնդրեց իմ մեքենան, որ քաղաք գնա: Ես ասացի, որ բենզին չունեմ, ասաց, որ ինքը կլցնի: Երբ մեքենան վերադարձրեց` ետևի նստարանին դրված էին 5 մեծ տուփ մանկական կեր, բենզինի բաքը լրիվ լցված էր, իսկ մեքենայի ղեկավահանակի վրա 500 դոլար էր դրված:

Նա ինձ ասաց, որ դա աշխատանքի ընդունելու բոնուս է և եթե այդքանը բավարար չէ, ապա պետք է ընդամենն ասել և նա հոգ կտանի ամեն ինչի մասին, այդ առաջարկն ուժի մեջ է, քանի դեռ ես աշխատում եմ նրա մոտ:

Առաջին անգամ է, որ ես աշխատում եմ փոքրիկ հիմնարկում և բացարձակապես գոհ եմ իմ աշխատանքից:

Rate article