Ահա թե ինչպես կարելի է հեշտությամբ վերադարձնել սպիտակ կրծկալի և ցանկացած այլ նուրբ հագուստի նախկին ճերմակությունը

Կարծում եմ, որ ցանկացած կնոջ զգեստապահարանում կա սպիտակ կրծկալ, ընդհանրապեսս սպիտակ ներքնաշորեր:
Եվ, որքան աելի շատ անգամներ են դրանք լվացվում, այնքան ավելի են դեղնում աստիճանաբար: Շատ կանայք դեն են նետում այն կամ օգտագործում են որպես տնային հագուստ եւ գնում նորը:

Բայց դուք այլեւս կարիք չեք ունենա այդպես վարվել: Մենք կպատմենք, թե ինչպես կարելի է հեշտությամբ եւ արագորեն սպիտակեցնել կրծկալը ընդամենը 15 րոպեում:

Համաձայնեք, որ կանացի գեղեցիկ ներքնազգեստն ունի յուրահատուկ կախարդանք: Եթե ​​դուք նուրբ եւ հմայիչ ներքնազգեստով եք. ապա կարող եք վրայից միայն տոպրակ հագնել, միևնույնն է ձեզ թագուհու պես կզգաք:

Հատկապես տեղին է սպիտակ ներքնազգեստը գարնանը եւ ամռանը: Ի վերջո, տարվա այն ժամանակն է, երբ բոլոր մոխրագույն եւ սեւ հագուստները մի կողմ են դրվում և կանայք հագնում են թեթև, պայծառ հագուստներ, որոնց տակից պետք է կրել գեղեցիկ սպիտակեղեն:

Եվ այսպես, ինչ է պետք անել.

Անհրաժեշտ է

  • 2 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ սոդա
  • 1 ճաշի գդալ լվացքի փոշի


Սպիտակեցման պրոցեսն այսպիսին է`

  1. Թասի մեջ լցնել տաք ջուր: Ավելացնել բոլոր բաղադրիչները եւ խառնել:
  2. Այս լուծույթում սպիտակեղենը թողնել 15 րոպե: Եթե ​շատ դեղնած է, ապա թողեք մինչեւ 30 րոպե:
  3. Հանեք կրծկալը եւ ձեռքով լվացեք:
  4. Չորացրեք լվացքը պատշգամբում, բայց ոչ մարտկոցի վրա, հակառակ դեպքում բծերը կհայտնվեն կրկին:
  5. Այս սպիտակեցնող եղանակը հարմար է ոչ միայն ներքնաշորերի, այլ նաև արտաքին հագուստի` բլուզների շրջազգեստների և այլնի համար:

Կիսվեք այս նյութը, որովհետև վստահ ենք, որ դա օգտակար կլինի ձեր ընկերուհիների համար:

Rate article