Շնորհակալ եմ Տեր, Փրկիր: Սա պետք է կարդան բոլոր նրանք, ում կյանքում դժվարին շրջան է:
Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Այն կյանք է պարգևում և 100%-ով փոխում է կյանքը, կատարիր այն ինչ գրված է և հավատա:
Սիրիր թշնամիներիդ, օրհնիր քեզ անիծողներին, աղոթիր քեզ նեղացնողների համար, նա ով վիրավորել է, վնասել է կամ դավաճանել է քեզ շատ ավելի վատ վիճակում է, քան դու, նրանց հոգին «հաշմանդամ է»:
Վստահիր Աստծուն, աղոթքի միջոցով հայտնիր խնդրանքդ և վստահիր նրան, նա երբեք միայնակ չի թողնի, անգամ եթե ողջ աշխարհը քո դեմ դուրս գա:
Սովորիր ներել: Երբ աղոթում ես, ներիր բոլորին, որպեսզի Աստված ների քո բոլոր մեղքերը:
Սիրիր Աստծուն և քո առաջ կբացվեն բոլոր դռները: