Հարգեք ու գնահատեք ձեր ծնողներին. Սրանք միայն խոսքեր չեն, այլ իրական կարևորություն ունեցող քայլեր

«Ծնողների հանդեպ սերը բոլոր առաքինությունների հիմքն է», – ասել է Ցիցերոնը:

Վեդայական աստղաբանության տեսանկյունից հոր հանդեպ հարգանքը մարդուն տալիս է հաջողություններ եւ զարգացումներ իր կարիերայի եւ սոցիալական գործունեության մեջ, ինչպես նաեւ կյանքում վստահություն եւ կայունություն: Իսկ մոր հանդեպ հարգանքը` խաղաղություն եւ հանգստություն, խոնարհություն եւ հոգատար շփում:

Այդ իսկ պատճառով իմաստուն գրքերում հաճախ ասում են, որ եթե երեխան չի հարգում եւ սիրում իր ծնողներին, ապա նա կարծես մի տնկի լինի, որը չունի արմատներ կամ այլ սնման աղբյուր:

Ավելին, ինչպես հնագույն հույն ուսուցիչ Պիտակը ասում էր. «Ինչ անում եք ձեր ծնողների համար, նույնն էլ ակնկալեք ձեր երեխաներից»:

Հավանաբար ձեր ծնողներին պատվելու ամենակարեւոր ձեւն է նրանց ներելը: Պետք է խոստովանենք, որ կատարյալ ծնողներ չկան: Բոլոր ծնողները ինչ-որ կերպ չեն ապահովում իրենց երեխաների կողմից սպասելիքների մակարդակին:

Մենք պատվում ենք ծնողներին, երբ նրանցից խորհուրդ ենք հարցնում տարբեր իրավիճակներում: Ամոթ չէ, որ ապավինեք տարեցների խորհրդին ու իմաստությանը, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել կյանքում:

Ծնողների հանդեպ հարգանք ցուցաբերելու եւս մեկ եղանակն այն է, որ հարգանքով խոսեն նրանց մասին: Մենք պետք է բարի խոսքերով արտահայտվենք ծնողների մասին: Բարի խոսքեր ասել, երբ նրանք կենդանի են եւ բարի խոսքեր, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արդեն մահացել են:

Ինչ է նշանակում «հարգանք»: Հարգանքի ամենաբարձր ձեւը երախտագիտությունն է: Հետեւաբար, հարգեք ձեր ծնողներին եւ երախտապարտ եղեք նրանց:

Դուք երախտապա՞րտ եք ձեր ծնողներին: Ինչի՞ համար:

Rate article