Արտահայտություններ, որոնք արժանապատիվ կինը չպետք է արտասանի

Բհաջանա յոգայի համաձայն կինն ունի մտավոր ուժ, որը մոտ 16 անգամ գերազանցում է տղամարդու մտավոր ուժին: Դա նշանակում է, որ նա պետք է ավելի ուշադիր լինի իր խոսքերին ու մտքերին:

Կոպիտ բառերն ու սուտն այն է, ինչ վրա պետք է աշխատել առաջին հերթին: Բայց կան նաև առաջին հայացքից անմեղ թվացող բառեր, որոնք ձեզ զրկում են կանացի ուժից:

Ես հոգնել եմ

Մոռացեք կանացիության «ճշմարիտ» դրույթները: Կինն իրենով էներգիայի աղբյուր է: Կինն իրենով արդեն էներգիա է: Եվ տղամարդիկ սիրահարվում են այդ ներքին ուժին, այդ անսպառ աղբյուրին:

Հենց դա է  այն ներշնչանքը, որը նրանք փնտրում են: Երբ ասում եք «Ես հոգնել եմ», դուք դրանով արգելակում ենք ձեր ներսի այդ աղբյուրը: Մոռացեք այդ այսպես կոչված թուլության մասին: Ուղղեք ձեր ուշադրությունը ոչ թե ձեզ, այլ ուրիշին օգնելու կողմ և այդպիսովկտեսնեք, որ էներգիան ավելի է հզորանում:

Ես ուզում եմ

«Ես ուզում եմ» արտահայտությունն ամենամեծ ծուղակն է: Երբ այդպես եք ասում, դուք ստեղծում եք տարածություն ձեր և ցանկության օբյեկտի միջև: «Ուզում եմ», դա կարիքի վիճակ է, բաժանման, ձեր տարածքում որևի բանի պակասության մասին:

Միշտ հիշեք, դուք ինքներդ Տիեզերք եք, որն իր մեջ ունի ամեն ինչ: Հիշեք, որ «Նմանը նմանին է գտնում»: Ավելի լավ է հաստատեք այն, որ ամեն ինչ կա, որ դուք ամեն ինչի համար բաց եք, ամեն ինչ կընդունեք:

Չարժե

Այս արտահայտությունն արժեզրկում է ձեր քայլերը, խոսքերը, բարի նպատակները: Եթե ձեզ շնորհակալություն են հայտնում, հանգիստ ընդունեք, որքան էլ որ չնչին թվա ձեր արարքը:

Հարգեք ձեզ, գնահատեք ձեզ: Իմացեք, որ ձեր էներգիան, ձեր ներկայությունն արդեն շատ թանկ բան է, այնքան թանկ, որ դրա համար ձեզ պետք է շնորհակալ լինել: Հիշեք, կնոջ ռեալիզացիայի արտահայտումն այն է, որ նա դառնում է ավելի արժանապատիվ, ավելի ազնվական:

Rate article