Սա չափազանց վտանգավոր է․․․ 5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի լուսանկարել

Լուսանկարների հետ կապված շատ սնահավատություններ գոյություն ունեն, և ձեր գործն է՝ հավատալ դրանց թե թչ։ Սակայն կան բաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լուսանկարել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Մտապահեք սա, որպիսի չվնասեք ձեզ և ձեր մտերիմներին։

Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց, սա հատկապես վերաբերվում է նորածիններին և փոքր երեխաներին, քանի որ նրանք ավելի խոցելի են։ Նրանց հոգիները շատ մաքուր են և չարի համար դեռ շատ տեղ կա։ Բաց աչքերը կարող են պաշտպանել չարիքներից։

Չի կարելի լուսանկարել հայելու մեջ արտացոլանքը․ շատ մշակույթներում և կրոնական գիտություններում հայելին նկարագրված է որպես չար ոգիների մագնիս։ Այն իրենից ներկայացնում է բացասականի կուտակիչ, պորտալ՝ մեր և ուրվականների միջև, հատկապես եթե երկու հայելի եք դնում միմյանց առաջ՝ ստեղծելով անվերջ արտացոլանք։ Ոչ մի դեպքում մի լուսանկարեք դա։

Չի կարելի լուսանկարել հանգուցյալներին․ սա ամենատարածված նշանն է, որն ասում է այն մասին, որ այդպես հանգուցյալի հոգին ընդմիշտ կարող է կորցնել հանգստությունը։ Եթե նույնիսկ ունեք նմանատիպ լուսանկարներ, պահեք դրանք մյուսներից առանձին։

Չի կարելի լուսանկարել սև կատուներին։ Այո, սև կատուները մաքրում են տան էներգետիկան, նրանք մեր ընկերներն են, շատ քնքուշ են, բայց նրանց լուսանկարելը բավականին վտանգավոր է։ Կատուները պաշտպանված չեն, այդ պատճառով էլ հեշտությամբ են տրվում չար ուժերի ազդեցությանը։

Չի կարելի լուսանկարվել փլատակների և լքված հին տների ֆոնին, այնեղ բացասական էներգետիկա կա։ Այն փոխանցվում է լուսանկարի մեջ և անհաջողությամբ լցնում տունը։ Եթե նույնիսկ որոշել եք նման լուսանկար անել, պահեք դրանք ուրիշ տեղում, այլ ոչ թե տանը, օրինակ՝ ավտոտնակում, խորդանոցում։

Հիշեք ևս մի քանի կանոն․ մի տվեք ձեր լուսանկարներն այն մարդկանց, ում հետ վատ հարաբերությունների մեջ եք, սոցցանցերում սահմանափակեք հասանելիությունը դեպի ձեր նկարները, որպիսի բացի ձեր ընկերներից ոչ ոք չտեսնի դրանք։ Մի պահեք տանն այնպիսի մարդկանց նկարներ, ով ձեզ ատում է կամ դուք եք ատում նրան։ 

Rate article