Երբ այս աղջիկը փոքր էր, նրան ծաղրում էին արտաքինի պատճառով․․․ ինչպիսինն է աղջիկն այսօր և ինչ է փոխվել նրա կյանքում

20 տարի առաջ Ռաջեշի և Հեմաքսիի ընտանիքում աղջիկ երեխա ծնվեց, ում Գանաթրա անվանակոչեցին։ Բաց երանգի մաշկի, խարտյաշ մազերի և կապտա-կանաչավուն աչքերի պատճառով նա նման չէր մյուս երեխաներին։

Իսկ երբ լրացավ աղջնակի 2 տարեկանը, նրա դեմքի սկսեցին ինչ-որ բծեր հայտնվել։ Իհարկե հասկանալով, որ երեխայի հետ մի բան այն չէ, ծնողները տարան նրան բժիշկի մոտ։ Պարզվեց, որ դրանք սովորական պեպեններ են։

Հնդկաստանի համար ոչ տիպիկ արտաքինը հանգեցրեց նրան, որ դպրոցում Գանատրային մշտապես ծաղրում և նեղացնում էին՝ տգեղ և անճոռնի անվանելով։ Մեր պատմության հերոսուհուն շատ էին ցավեցնում հասակակիցների խոսքերը, իսկ արդյունքում նա էլ սկսեց ինքն իր արտաքինից ամաչել։ Հարկ է նշել, որ բոլորի համար մեծ հանելուկ էր, թե ինչպես է ստացվել, որ այդ ընտանիքում նման արտաքինով երեխա է ծնվել։

Հնդկուհին շատ երկար է պայքարել իր կոմպլեքսների դեմ, բարեբախտաբար, դա նրան հաջողվել է։ Գանատրան կարողացել է ընդունել ինքն իրեն, այժմ նա ինքնավստահ մարդ է, ով զղջում է միայն մի բանի համար, որ այդքան տարիներ ուշադրություն է դարձրել ուրիշների կարծիքին։

Ծանոթները նույնիսկ խորհուրդ էին տալիս աղջկա ծնողներին թեստ հանձնել՝ համոզվելու համար, որ Գանատրան իրենց հարազատ աղջիկն է, սակայն վերջիններս հրաժարվել են, քանի որ դա իրենց ուղղակի պետք չէ։

Rate article