Տղամարդուն երջանկացնելու համար երբեմն բավական է, որ ուղղակի լռենք

Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին  կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ

  1. Մենք մի քանի րոպեում կարող եք հոգնած երեսին դեմք «նկարել»:
  2. Կարող ենք օրվա ընթացքում փոփոխել մեր հասակը` կոշիկների շնորհիվ:
  3. Ամեն ամիս կնոջ օրգանիզմը «ռեստարտ է լինում», թարմանում է:
  4. Միայն կինը կարող է իր ներսում երկու սրտի տրոփյուն ունենալ:
  5. Կարող ենք ճաշ եփելու ընթացքում ընկերուհու հետ հեռախոսով վերջին լուրերը քննարկել, ամբողջ ժամանակ հեռուստացույցը տեսադաշտից բաց չթողնելով (ֆեյսբուքում գրվելով))):
  6. Եթե ցանկանանք` կկարողանանք հասկանալ տղամարդուն:
  7. Հետաքրքիր տղամարդու ուշադրությունը գրավելու համար հարկ չկա գերբնական ջանքեր գործադրել, բավական է մի հայացք գցել թարթիչների տակից:
  8. Կարող ենք ցանկացած պահի գլխացավ ունենալ, տրամադրություն չունենալ և չանել այն, ինչ չենք ուզում:
  9. Ավելի լայն տեսադաշտ ունենք, հիշում ենք ամեն ինչ, երբեմն նաև այն, ինչ պետք չէ:
  10. Կանացի տրամաբանությունը կզինաթափի ցանկացած տղամարդու, քանի որ դրա լիակատար բացակայությունն ուղղակի ապշեցնում է:
  11. Եթե տղամարդու հետ խոսակցության անհաճո թեման ուզում ենք փոխել, բավական է մի թեթև շարժումով հետ տանել մազերն ու շոշափել ականջօղը:
  12. Տղամարդուն երջանկացնելու համար երբեմն բավական է, որ ուղղակի լռենք:
  13. Մենք կարող ենք չասել մեր ցանկության մասին, լրջորեն սկանդալ սարքել, եթե այն չիրագործվեց, իսկ հետո արդարանալ, որ նախակրիտիկական օրեր էին:
  14. Կանացի պայուսակում կարելի է տեղավորել անհավանական քանակությամբ, «առաջին անհրաժեշտության» առարկաներ:
  15. Եթե ուզենք որևէ մեկին համբուրել, նա չի փնթփնթա, թե ծակծկեցինք այտը: Պարտադիր չէ ամեն օր սափրվել, բավական է ամիսը մեկ անգամ մազազերծել ոտքերը, թևերը, երբեմն էլ ամբողջ մարմինը:
  16. Եթե ուզենք որևէ մեկի հետ սեքսով զբաղվել` մերժվելու հավանականությունը գրեթե զրոյական է:
  17. Ատոմային ռումբի պես անդիմադրելի արցունքներով կարող ենք տղամարդուն լիակատար կապիտուլյացիայի ենթարկել:
  18. Կարող ենք տաբատի շղթան թափով բարձրացնել, առանց ավելորդ զգուշության:
  19. Տղամարդու հագուստը մեզ դարձնում է սեքսուալ, իսկ կանացի հագուստով տղամարդը միշտ էլ հիմար տեսք ունի:
  20. Եթե գրավիչ տղամարդը մեզ դուր է գալիս, ի տարբերություն տղամարդկանց՝ արտաքուստ ոչինչ դա չի մատնում:

Ամենակարևորը, մենք կարող ենք սիրել տղամարդկանց, առանց վախենալու, որ դրան ինչ-որ մեկը ծուռ կնայի:

Rate article