8 նշան, որ Ձեզ նախանձում են, իսկ Դուք անգամ տեղյակ չեք

Պատկերացնենք այսպիսի վիճակ. Դուք պատմում եք Ձեր հաջողությունների մասին, տեսնում եք շրջապատողների դեմքերին ժպիտներ, աչքերում հրճվանք: Մտածում եք.«Ինչ լավ է, որ կան մարդիկ, ում հետ կարելի է ուրախություն կիսել»: Իսկ գուցե իրականում նրանք ժպիտների տակ նախանձ ու արհամարհանք են թաքցնում:

Ահա 8 նշան, որ Ձեզ նախանձում են, իսկ Դուք անգամ տեղյակ չեք

1. Դուք միայն կեղծ հաճոյախոսություններ եք ստանում

Նախանձ մարդիկ կարող են Ձեզ հաճոյախոսութուններ անել: Բայց բավական է, որ շրջվեք` նրանց դեմքին անթաքույց նախանձ է նկարվում: Բայց նրանք երբեք վատ բան չեն ասի Ձեզ: Միայն հաճոյախոսություն և քծնանք:

2. Ձեր հաջողություններին լուրջ չեն վերաբերվում

Ոչ մի հաջողություն այդ մարդիկ լուրջ չեն ընդունի, ավելի հավանական է, որ կփորձեն ապացուցել, որ դա բոլորին էլ հասանելի է, ու Ձեր բախտն ուղղակի բերել է: Նրանք կասեն. «Բոլորն էլ կկարողանային, ոչ մի անսովոր բան չկա դրանում»:

3. Ցուցադրում են սեփական հաջողությունները

Սեփական հաջողությունները նրան չեն մոռանա ի ցույց դնել: Դա սուրբ գործ է: Իրենց կվերագրեն այն արդյուքները, որոնց հասնելու համար ոչ մի ջանք չեն գործադրել: Որ կարողանան Ձեր տոնը փչացնել, կամ Ձեզ նսեմացնել` անպայման կփորձեն իրենք հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Օրինակ նախանձ մարդը կարող է Ձեր հարսանիքի ժամանակ հայտարարել իր նշանադրության մասին:

4. Ձեզ ընդօրինակում են

Սա չի նշանակում, որ դառնում են Ձեր ֆանատները, ընդհակառակը: Այդ մարդիկ փորձում են ընդօրինակել այն ամենն ինչ Դուք եք անում, խոսել, հագնվել, շփվել Ձեզ նման: Դա օգնում է, որ կարողանան իրենց լավ զգալ:

5. Ձեզ հետ մրցակցում են

Նախանձ մարդիկ սուր ցանկություն են ունենում մրցելու, ուզում են անպայման առաջնային դերերում լինել ձեզ հետ համեմատած: Նրանց հիմնական վիճակն այն է, որ միշտ ուզում են առաջատար լինել:

6. Ուրախանում են, երբ Դուք սխալվում եք

Նախանձ մարդը միշտ ուրախանում է, երբ Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, կամ երբ նկատողություն եք ստանում: Արտաքուստ նրանք կարող են ցույց չտալ իրենց զգացմունքները, բայց հոգու խորքում ուրախ են Ձեր ձախողման համար:

7. Բամբասում են Ձեր թիկունքի ետևում

Նախանձողները բառերով կարող են հպարտանալ ու հիանալ Ձեզնով, բայց հենց սենյակից դուրս գաք` կսկսեն քննարկել Ձեզ իրենց շրջապատում: Վերջում բնականաբար նրանք գալու են այն համոզման, որ Ձեր հաջողություններն ուղղակի բախտը բերելու արդյունք են, որ Ձեր փոխարեն ամեն ինչ ուրիշներն են արել:

8. Ատում են Ձեզ առանց պատճառի

Եթե Ձեզ ատում են առանց պատճառի, նշանակում է, որ նախանձում են: Երբեք մի փորձեք դուր գալ այդ կարգի մարդկանց, միևնույն է, ոչինչ չի ստացվի: Ուղղակի ջնջեք այդ մարդուն Ձեր կյանքից:

Իսկ դուք հանդիպե՞լ եք նման մարդկանց:

Rate article