Որպեսզի որևէ նպատակի հասնեք, պետք է որոշել, թե ինչ եք ուզում և ինչպես: Բայց, մյուս շատ կարևոր մասն է, որ այն ինչ որոշել եք՝ անմիջապես սկսեք անել: Մեր մտածելակերպի թերությունն այն է, որ մարդիկ միայն սիրում են երազել իրենց նպատակների մասին, բայց դրանց հասնելու համար գրեթե ոչինչ չեն անում: Շատ հաճախ նրանք իրենց էներգիան սպառում են միայն երազելով: Որքան հաճախ կարելի է տեսնել «մեծ բարձունքներ», որոնք գոյություն ունեն միայն մարդկանց գլուխներում: Այնպես որ, եթե որևէ նպատակի իրականացմանը ձեռնամուխ չեք լինում 72 ժամվա ընթացքում, ապա կարող եք այն հանգիստ նետել գաղափարների աղբանոցը: Ահա թե ինչու:
Այնպես որ, եթե ուզում եք հասնել ձեր երազանքների իրականացմանը, ապա սկսեք գործել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Սա չի նշանակում, որ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեք այն: Պարզապես պետք է սկսեք անել նպատակին ուղղված ձեր առաջին քայլերը: Հակառակ դեպքում ձեր երազանքն այդպես էլ կմնա որպես չիրականացված երազ: