Լուիզա Հեյի վերջին խոսքերը. «Մի վախեցրեք Ձեզ սեփական վատ մտքերով»

Լուիզա Հեյն աս աշխարհից հեռացավ, երբ 90 տարեկան էր: Նրա իմաստուն խոսքերը դեռ երկար կապրեն ու կօգնեն մարդկանց:

Լուիզա Հեյի խորհուրդները, թե ինչպես է պետք սիրել սեփական անձը

1. Դադարեք քննադատել, անմիջապես դադարեք: Քննադատությունը երբեք, ոչ մեկին չի փոխում, դադարեք քննադատել ինքներդ Ձեզ, ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք: Երբ ինքնաքննադատությամբ եք զբաղվում, Ձեր փոփոխությունները բացասական են: Այն դեպքերում, երբ գոհ եք Ձեզնից` փոփոխությունները դրական են լինում:

2. Դադարեք վախեցնել Ձեզ, սարսափի մեջ պահել սեփական վատ մտքերով: Դա կյանքի վատագույն տարբերակն է: Գտեք Ձեզ համար այնպիսի կերպար, որը հաճելի է, (օրինակ ինձ համար դա դեղին վարդն է) և փոխեք մտքերի ուղղությունը վատից դեպի հաճելին:

3. Մեծահոգի եղեք, համբերատար ու բարի: Բարի եղեք ինքներդ Ձեր հանդեպ: Համբերատար լինելով, Դուք սովորում եք այլ կերպ մտածել: Ինքներդ Ձեզ վերաբերվեք որպես շատ սիրելի մարդու:

4. Բարի եղեք սեփական բանականության հանդեպ: Ինքն իրեն ատել` նշանակում է ատել սեփական մտքերը: Նման բան պետք չէ անել, ավելի լավ է դրանք փոխել:

5. Գովեք Ձեզ: Քննադատությունը քայքայում է ներքին ոգին, իսկ գովելն` ամրացնում: Գովեք ինքներդ Ձեզ այնքան հաճախ, որքան դա հնարավոր է: Ասեք, որ Դուք հաջողությամբ գլուխ եք հանում ցանկացած հարցից:

6. Սատարեք Ձեզ, գտեք եղանակներ, որ ինքներդ Ձեզ հենարան լինեք: Դիմեք ընկերներին, թույլ տվեք, որ նրանք Ձեզ օգնեն: Շատ բնական է, որ մարդ օգնության կարիք ունենա և դիմի, այն ստանալու խնդրանքով:

7. Սիրով ընդունեք Ձեր թերությունները: Գիտակցեք, որ Դուք ինքներդ եք ստեղծել դրանք, որ բավարարեք որոշ սեփական պահանջմունքներ: Հիմա Դուք փնտրում եք Ձեր պահանջմունքների բավարարման նոր եղանակներ: Այնպես որ, ազատվեք հնացած բացասական կարծրատիպերից:

8. Խնամեք սեփական մարմինը: Սովորեք ճիշտ սնվել: Իմացեք, թե ինչպիսի սնունդ է պետք Ձեր մարմնին, որ կարողանա ստանալ բավարար էներգիա, նորմալ կենսագործունեության համար: Առանձնացրեք ֆիզիկական վարժանքներ, որոնք կատարելը Ձեզ հաճույք է պատճառում: Քնքշորեն սիրեք ու խնամեք այն տաճարը, որում ապրում եք:

9. Աշխատեք հայելու հետ: Հաճախ նայեք սեփական աչքերի մեջ: Արտահայտեք ինքներդ Ձեր հանդեպ սիրո զգացումը: Հայելուն նայելով` ներեք ինքներդ Ձեզ: Հայելուն նայելով` խոսեք Ձեր ծնողների հետ, ներեք նրանց: Օրվա ընթացքում գոնե մեկ անգամ ինքներդ Ձեզ ասեք. «Ես իսկապես սիրում եմ քեզ»:

10. Արեք այս ամենը հենց հիմա: Մի հետաձգեք մինչև գործերը լավանան, նիհարեք, լավ աշխատանք գտնեք, կամ նոր կապեր ստեղծեք: Մի սպասեք: Սկսեք հենց հիմա և արեք այն, ինչ միայն Ձեզնից է կախված:

Rate article