Զուգարանի հոտը վերացնելու 5 միջոց

Վատ հո՞տ է գալիս զուգարանից, խոստովանենք, որ շատ տհաճ է:

Սակայն զուգարանի սենյակները մաքրելու եւ դրանք երկար ժամանակ մաքուր եւ թարմ պահելու մի քանի նոր ուղիներ կան:

1. Զուգարանակոնքի կափարիչի տակ մաքրելը
Հանեք կափարիչը, և լավ լվացեք դրա տակ: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե որքան կեղտ է հավաքվում այդտեղ: Լվանալուց հետո հոտը երկար ժամանակով կանցնի: Հետագայում սովորություն դարձրեք այդ մասրը պարբերաբար մաքրել:

2. Լիմոնի հոտով լվացող միջոցների կիրառում
Մաքրող միջոցն ավելացրեք զուգարանի խոզանակին եւ այն տհաճ հոտ չի արձակի, և բացի այդ, մաքրումն ավելի արդյունավետ կլինի:

 

3. Լիմոն եւ խմորի սոդա

 

Պատրաստեք թանձր մածուկ կիտրոնի հյութից եւ խմորի սոդայից եւ հին ատամի խոզանակով այն քսեք զուգարանակոնքի բծերի վրա, թողնել 15 րոպե: Այնուհետեւ թրջել նույն խոզանակը քացախով, մաքրել այդ մածուկը եւ սրբել կերամիկական մակերեսը թղթե անձեռոցիկով կամ կտորով:

4. Սոդայի եւ եթերայուղի «հաբեր»
Խառնել կես բաժակ խմորի սոդա, մի փոքր մաքուր ջուր, ձեր ճաշակով որևէ եթերային յուղ: Պետք է թանձր մածուկ պատրաստել: Դրեք այն խմորեղենի համար նախատեսված ձևամաններում, թողնել չորանա: Այդ  «հաբերը» կարելի է դնել աղբի զամբյուղում, դարակում և այն օդի թարմացման մշտական միջոց կլինի:

5. Լվանալ պատերը
Եթե ​​ամեն ինչ արդեն փորձված է, բայց դեռեւս տհաճ հոտեր կան, պետք է լվանալ զուգարանի սենյակի պատերը: Դուք կարող եք օգտագործել ցանկացած մաքրող միջոց, սակայն սովորական քացախը բավականին արդյունավետ է բակտերիաների դեմ եւ հիմնավորապես վերացնում է տհաճ հոտերը:

Rate article