5 նախադասություն որոնք չի կարելի բարձրաձայն ասել․ Հետևեք այս խորհուրդներին և կստանաք Ձեր ուզածը

5 նախադասություն որոնք չի կարելի բարձրաձայն ասել․ Հետևեք այս խորհուրդներին և կստանաք Ձեր ուզածը։

Ես չգիտեմ էլ

Տիեզերքը նախ եւ առաջ ականջ է դնում նրան, ինչը բարձրաձայն է ասվել, հետո` այն մտքերին, որոնք ձեւակերպվել են որպես կոնկրետ ցանկություններ, բայց չի կարող կարդալ եւ վերծանել ենթագիտակցությունը:

«Ուզում եք փոխե՞լ չսիրած աշխատանքը: Բարձր պաշտոն կամ նոր գիտելիքնե՞ր ստանալ». Տիեզերքը՝ ի դեմս ձեր ազգականների կամ ընկերների, խնդրում է հստակեցնել դա: Դրան անհասկանալի պատասխան է ստանում. «Չգիտեմ էլ»:

Եթե չգիտես, ուրեմն անակնկալ կլինի: Իսկ ճակատագրի անակնկալները, դժբախտաբար, հազվադեպ են հաճելի լինում: Արդյունքում իրավիճակի բարելավման փոխարեն, լրացուցիչ խնդիրներ ենք ստանում:

Եթե դժգոհ եք ձեր կյանքի որեւէ կողմից, պատմեք այդ մասին, անպայման հիշատակեք, թե ճշգրիտ ինչ պիտի լինի, որ դժվարություններն անցնեն:

Ես չեմ կարողանա

Գիտելիքները չեն հերիքում, դրա համար էլ չես կարողանա կատարել բարդ առաջադրանքը: Իսկ եթե մոտերքում պատահաբար մասնագետ լինի, որը պատրաստ է խորհրդով օգնե՞լ:

Ազատ ժամանակը քիչ է, նշանակում է` չես կարողանա հանդիպել ընկերներիդ: Իսկ եթե վերադասը ժամանակից շո՞ւտ բաց թողնի:

Նման իրավիճակների եւ հանգամանքների ցուցակը հնարավոր է անվերջ ձգել. իմաստը մեկն է` ամեն ինչ հնարավոր է, եթե հաջողությունը ձեր կողմից է: Կարեւորը` չվшխեցնել նրան «Ես չեմ կարողանա» նախադասությամբ:

Դրա բացասական ազդեցությունը ես նկատել եմ նույնիսկ ուսման ընթացքում: Իմ համակուրսեցիները, հրաշալի նախապատրաստվելով քննությանը, հաճախ ասում էին. «Չեմ կարողանա հանձնել, վատ գնահատական կստանամ»:

Ինչպես հետո էին խոստովանում, այդպես էին ասում աքով չտալու համար, իսկ արդյունքը ճիշտ հակառակն էր լինում: Գնահատականն ակնկալածից ցածր էր լինում տարբեր պատճառներով, որոնք ընդունված է նշանավորել «Բախտը չբերեց» նախադասությամբ:

Իսկ «Ես կջանամ անել դա» բառերից հետո հաջողությունը երկար սպասել չէր տալիս, եւ միշտ ընկնում էր անհրաժեշտ տոմսը: Այդ հնարքը հրաշալի գործում է կյանքի ցանկացած իրավիճակում` միստիկшկան եղանակով հանգամանքները դասավորելով զարմանալիորեն դրական եղանակով:

Ինձ լինեին քո խնդիրները

Երբ ընկերուհին տшնջվում է` չիմանալով ինչ ընտրել` ջրաքիսի մորթուց վերարկու, թե բեւեռաղվեսի մորթուց մուշտակ կամ էլ դժգոհում է ծովի չափազանց խոնավ օդից, ուզում ես բղավել. «Ինձ լինեին քո խնդիրները»:

Մի կասկածեք, որ նման խոսքերից հետո դուք կստանաք նրա խնդիրները, բայց դրանք կլինեն բոլորովին էլ ոչ այն հաճելի հոգսերը, որոնք ձեզ դրդել էին այդ հապճեպ արտահայտությանը:

Օտարի` արտաքինից իդեալական կյանքը կարող է բազմաթիվ տհաճ պահեր թաքցնել իր մեջ, օրինակ` խնդիրներ ազգականների հետ, խնդիրներ սիրելի մարդու կամ էլ ընդհակառակը` չսիրած ամուսնու հետ, չիրականացած երազանքներ եւ հավակնություններ, վատ шռողջություն:

Որպեսզի այդ ամենը չզգաք ձեզ վրա, ավելի լավ է պատասխանել. «Ես ջրաքիսը կվերցնեի: Եվ Փարիզ կգնայի»: Թող տիեզերքը կատարի ձեր հենց այդ ցանկությունը:

Երբեք նման բան չեմ անի

Այլ խոսքով ասած` մի երդվեք: Կարեւոր չէ` խոսքը պարաշյուտով ցատկի մասին է, թե ստորությшն, մшտնության, դшվաճանության: Ճակատագիրը կանի ամեն ինչ, որ հրաժարվեք այդ բառերից եւ ամենայն հավանականությամբ դшժան դաս կտա:

Այդպիսով տիեզերքը եւս մի անգամ ապացուցում է, որ մարդը չի կարող վերահսկել իր կյանքի բոլոր իրադարձությունները: Ջանացեք պակաս կտրական լինել:

Միշտ ընդգծեք, որ դուք հենց այս պահին եք այդպես կարծում եւ բացատրեք, որ շատ որոշակի պատճառներ ունեք նման տեսակետի համար:

Ես բոլորովին գեղեցկուհի չեմ

Արտաքին գեղեցկությունն ընդամենը այլ մարդկանց կողմից մարդու ընկալումն է, այն կախված չէ ոչ դիմագծերից, ոչ էլ կազմվածքի համաչափություններից:

Բարձրաձայն ասելով` «Ես գեղեցիկ չեմ» կամ էլ նույնանման իմաստով ֆրազներ, դուք տիեզերքին մատնանշում եք, թե նման ընկալումը ձեզ լիովին բավարարում է: Արդյունքում, ինչ փոխակերպումներ էլ լինեն ձեր արտաքինում, շրջապատողները միեւնույն է` իրենց դիմաց միայն տգեղ կնոջ կտեսնեն:

Իմիջիայլոց, եթե ամեն անկյունում գովեք ձեր գեղեցկությունը, դա եւս չի ավելացնի ձեր գրավչությունը: Լավ մտածեք, թե ինչու եք հենց հիմա ուզում նիհարել, եղունգներ աճեցնել կամ էլ նույնիսկ պլաստիկ վիրահատություն անցնել:

Դուք երազում եք տղամարդու հմայել, շրջապատի համակրանքին արժանանալ կամ էլ նոր զգեստով շքեղ տեսք ունենալ: Այդ դեպքում մտերիմների հետ զրուցելիս սեփական արտաքինից բողոքելու փոխարեն, հնչեցրեք հենց այդ ցանկությունը, եւ այն անպայման կկատարվի:

Rate article