Հրեական իմաստուն ասացվածք նրանց մասին, ովքեր Ձեզ ատում են։

Մարդկանց հետ շփումը նուրբ գործ է։ Մեզանից յուրաքանչյուրը փորձում է իրեն դրսևորել լավ կողմերով։ Կյանքը պայքար է, և այդ պայքարում մենք բոլորս էլ սխալներ թույլ ենք տալիս, երբեմն վիրավորելով այլոց զգացմունքները։ Երբեմն ստացվում է, որ դառնում ենք ոմանց ատելության առարկան։ Հենց այս առիթով մի լավ հրեական ասացվածք կա,որը միաժամանակ երկու խորհուրդ ունի։

<<Այնտեղ, որտեղ Ձեզ սիրում են՝ ոչ հաճախ գնացեք, որտեղ ատում են Ձեզ՝ երբեք։>>

1. Եթե Ձեզ չեն սիրում ինչ որ տեղ և ատում են ՝ ինչու՞ անտեղի տանջվել

Պետք է հեռավորություն պահել։ Պետք չէ հաճախ շփվել այս մարդկանց հետ։ Նրանք ոչ մի տեղեկություն պետք է չունենան Ձեր մասին։ Այդպես նրանք քիչ հնարավորություն կունենան Ձեզ վնասելու։ Այսպիսի մարդիկ իսկական թշնամիներ կարող են լինել։ Պահպանեք Ձեզ թանկ ու արժանի մարդկանց համար։

2. Նրանց, ովքեր Ձեզ սիրում են , պետք չէ խեղդել Ձեր ներկայությամբ։

Պետք չէ փորձել լինել մարդու հետ 24/7 ռեժիմով։ Այսպես նույնիսկ ամենաթանկ ու սիրելի մարդը կարող է հոգնել Ձեր ներկայությունից։ Իհարկե պետք չէ կորել, արհամարհել սիրելիներին։ Պետք է ամեն ինչ չափի մեջ լինի։ Թույլ տվեք նրանց հանգստանալ Ձեզնից ։Ժամանակ հատկացրեք Ձեր ինքնազարգացմանը։

Rate article