Իմաստուն առակ. վիրավորվել նշանակում է փորձել ուրիշների հնոտիները

Ուրիշի բացասականությունը մնում է ուրիշինը, քանի դեռ մենք ինքներս չենք որոշել ընդունել այն

Մի մարդ սկսեց հրապարակավ վիրավորել Օմար Խայամին.

-Դու աթեիստ ես։ Դու հարբեցող ես։ Գրեթե գող! Ի պատասխան Խայամը միայն ժպտաց.

Նոր մետաքսե տաբատ հագած մի պարոն, որը դիտում էր այս տեսարանը, հարցրեց Խայամին.

-Ինչպե՞ս կարող ես հանդուրժել նման վիրավորանքները։ Մի՞թե չես վիրավորվում։

Խայամը նորից ժպտաց։ Եվ ասաց.

-Արի ինձ հետ։

Պարոնը նրա հետևից մտավ փոշոտ խորդանոց։ Խայամը վառեց ջահը և սկսեց փորփրել արկղը, որի մեջ նա գտավ միանգամայն անպետք, ծակծկված խալաթ: Նա նետեց այն պարոնին և ասաց.

— Փորձիր, քեզ կսազի:

Տղամարդը բռնեց խալաթը, զննեց ու վրդովվեց.

-Ինչի՞ս են պետք այս կեղտոտ ցնցոտիները։ Ես պարկեշտ հագնված եմ, բայց դու պետք է որ խենթ լինես,- և հետ շպրտեց խալաթը։

-Տեսնում ես,- ասաց Խայամը,- դու չես ուզում լաթեր փորձել: Նույն կերպ ես չփորձեցի այդ կեղտոտ խոսքերը, որոնք ինձ վրա էին նետում։

Պետք է սիրել շրջապատում ամեն ինչ, ուշադրություն չդարձնել բացասականին։ Երջանիկ լինել նշանակում է խելացի լինել։

Rate article