Երեկոյան աղոթք. կարդացեք ամեն օր քնելուց առաջ

Աղոթքով ապրող մարդու համար շատ հեշտ է հասկանալ Տիրոջը, քանզի աղոթքն է, որ մեզ մոտեցնում է Տիրոջը, ճանաչել տալիս նրա կամքն ու օգնում, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով: Որքն երջանիկ է մարդը, երբ տեսնում է, որ իր աղոթքները հասնում են վերև: Տիրոջ համար ավելի ցանկալի բան չկա, երբ տեսնում է, որ իր զավակները ապրում են աղոթական կյանքով: Փորձենք ամեն առավոտ ու ամեն երեկո աղոթել ու Տիրոջը մաքուր սրտով պաշտել:

Երեկոյան աղոթք.

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:

Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:Ամեն:

 

Rate article