Սպիտակեցուցիչի փոխարեն օգտագործում եմ ՍԱ․ էժան, հասանելի, արդյունավետ

Եթե ձեզ նույնպես դուր չի գալիս սպիտակեցուցիչի սպեցիֆիկ ու կայուն հոտը, փնտրում եք այլ մաքրող միջոց, սակայն խելամիտ գնով, ապա խորհուրդ ենք տալիս կիրառել այս օճառը։ Խոսքը խեժի օճառի մասին է։

Երբեմն խեժի կամ տնտեսական օճառը ավելի լավ են հաղթահարում լաքաները, քան թանկարժեք գելերն ու փոշիները։

дегтярное мыло и белые вещи

Սովորական խեժի օճառը 15 %-ով բաղկացած է կեչի կուպրից։ Տվյալ բաղադրիչը օճառին հաղորդում է ուժեղ մաքրող էֆեկտ։

Խեժի օճառի առավելություններն են․

  • գործվածքի ախտահանում
  • բնական բաղադրություն
  • չի առաջացնում ալերգիաներ
  • հարմար է մանկական իրերը լվանալու համար
  • հասանելի գին
  • հզոր մաքրող ազդեցություն։

польза дегтярного мыла

Այս օճառի միակ թերությունը կտրուկ հոտն է։ Շատերին այն կարող է տհաճ թվալ, այնպես որ դրանով լվացված իրերը պարզաջրելիս ջրին մի քանի կաթիլ եթերայուղ է պետք ավելացնել։

Բացի այդ, խեժի օճառը տարբերվում է ցածր փրփրարտադրությամբ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում տարատեսակ լաքաները վերացնելու վրա։

Օճառով ձեռքով լվացք անելիս խորհուրդ ենք տալիս կրել ձեռնոցները՝ մաշկի չորանալուց խուսափելու համար։

жирные полотенца

Խեժի օճառով կարող եք լվանալ յուղոտ սրբիչները, դեղնած գործվածքները ու անգամ մազութի հետքերը։

Մեթոդը պարզ է․ լավ շփեք լաքաները օճառով՝ շատ ուժեղ սեղմելով։ Թողեք կես ժամով, այնուհետև դույլի մեջ լցրեք 3լ եռման ջուր, մեջը լուծեք 1ճ․գ․ լվացքի փոշի։ Եթե սպիտակ իրեր եք լվանալու, չի խանգարի նաև 1ճ․գ․ ցանկացած սպիտակեցուցիչը։ Ստացված լուծուիյթի մեջ դրեք օճառոտ իրերը, սպասեք, մինչ ջուրը լիարժեք կսառի։ Դրանից հետո լվացեք լվացքի մեքենայով։ Արդյունքը շշմեցնող է։

Rate article