Ինչպես տնային պայմաններում шզшտվել դեմքի шնցшնկալի մшզերից ընդմիշտ

Գրեթե բոլոր կանայք էլ ունեն դեմքի անցանկալի մազերը. Ոմանք հաջողակ են, քանի որ միայն կզակի և շրթունքների վերին հատվածում են ունենում մազեր, այն էլ շատ թեթև, փափուկ և գրեթե անտեսանելի:

Ինչպես ազատվել բեղիկներից։

Կան շատ ապացուցված բաղադրատոմսեր դեմքի մազերը ոչնչացնելու համար, որոնք փորձարկվել են դեռևս մեր տատիկների կողմից: Այո, մի զարմացեք: Նրանց նույնպես հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է տնային պայմաններում ընդմիշտ ազատվել դեմքի անցանկալի մազերից:

Ստորև ներկայացված բաղադրատոմսերը խոստանում են դեմքի մազերի լրիվ կամ մասնակի վերացումը: Չնայած այս միջոցները փորձարկվել են մի քանի սերունդների փորձով, բայց հիշեք, որ Դուք պետք է այն օգտագործեք մեծ խնամքով:

1. Փորձեք ընկույզների այրված կեղեվների մոխիրը: Խառնել այն փոքր քանակությամբ ջրի մեջ այնպես, որ ստացվի կաշայանման զանգված և ստացված արդյունքը  տարածել դեմքի մազոտ հատվածներին: 4 շաբաթվա ընթացքում դա արեք օրական երեք անգամ:

2. Հեռացրեք ընկույզի միջնապատերը, և այն լցրեք օղու մեջ և դրեք մութ տեղում մեկ ամիս, որի պատրաստումից հետո  մեկ ամսվա ընթացքում ամեն օր քսեք այն անցանկալի մազերի վրա:

3. Ճզմել չհասունացած  ընկույզի կանաչ կեղեվները և մաքրեք դեմքի մազոտ տարածքները այս հյութով` պարբերաբար:

4. Հիացիտի արմատները մանրացրեք բլենդերի մեջ: Ստացված հյութի վրա ավելացրեք քրքում: Քսեք անցանկալ մազերի վրա առավոտյան և երեկոյան, պահեք այն մոտ 20 րոպե: Պետք է անել 15 նմանատիպ ընթացակարգ:

Եթե չեք վախենում ցավից, ապա կարող եք մազերը հեռացնել  օգնությամբ։ Եթե ​​դեմքին մազերն են աճում դա կարող է հորմոնալ անհավասարակշռության կամ սեռական հասունության պատճառով լինել, այդ դեպքում դիմեք բժշկի։

Rate article