Մոռացեք կնճիռների մասին. Դեմքի մաշկի ամենօրյա խնամքի միջոցներ, որոնք կպատրաստեք բնական բաղադրիչներով

Դեմքի յուղոտ մաշկի համար

Անհրաժեշտ է

  • 1 մլ կիտրոնի հյութ,
  • 2 ճաշի գդալ մաղադանոս,
  • 50 մլ թորած ջուր,
  • 50 մլ 70% բժշկական սպիրտ

Ինչպես պատրաստել

1. Մաղադանոսը մանր կտրատեք

2. Լցրեք ամուր փակվող կափարիչով ապակե տարայի մեջ, սկզբում լցրեք ջուրը, հետո սպիրտը և լավ թափահարեք

3. Թողեք սառնարանում ամբողջ գիշեր

4. Հաջորդ օրը քամեք ու դրան ավելացրեք կիտրոնի հյութը:

Եթե սպիրտ չունեք, կարող եք վերցնել շատ լավ որակի օղի, բնականաբար, առանց համային ու հոտայինհավելումների:

Այս ստացված տոնիկը քսեք մաքուր մաշկին: Պահպանեք մութ տեղում, կամ մուգ տարայի մեջ:

Դեմքի չոր մաշկի համար

Ինչ է անհրաժեշտ

  • 25 գր թարմ մաղադանոս,
  • 200 մլ սովորական ջուր,
  • հանքային ջուր

Ինչպես պատրաստել

1. Մաղադանոսը խոշոր կտորներով կտրատել

2. Խաշել էմալապատ ամանի մեջ 3 րոպեի ընթացքում, ամանը պինդ փակեք, թողեք, որ սառչի

3. Սառած թուրմը քամեք, լցրեք շշի մեջ, ավելացրեք հանքային ջուր, այնքան, որ ծավալը դառնա 200 մլ: Պահեք այս տոնիկը սառնարանում:

Քսում են միայն մաքուր մաշկին:

Այս տոնիկները պաշտպանում են մաշկն ազատ ռադիկալներից, կանխում են չորացումն ու ակտիվացնում մաշկի առողջացման ու գեղեցկության համար պատասխանատու պրոցեսները:

Rate article