10 մթերք, որոնք պարունակում են երիտասարդության հորմոններ

Կանանց գեղեցկությունն ու երիտասարդությունը հիմնականում ապահովվում է առողջության եւ լավ ինքնազգացողության շնորհիվ: Կանանց օրգանիզմի վրա հսկայական ազդեցություն ունի էսստրոգենների՝ ստերոիդ սեռական հորմոնների առկայությունը:

Արյան մեջ դրանց բովանդակության մակարդակը տարբերվում է թե ամսվա ընթացքում, թե ամբողջ կյանքի ընթացքում: Մենոպաուզայի հետ (45-55 տարեկանում) էստրոգենը սկսում է նվազել, որն էլ բերում է կնոջ վերարտադրողական ֆունկցիայի դադարեցման:

Այս հորմոնի պակասը բերում է դեպրեսիայի, նվազեցնում է լիբիդոն, կանայք ավելի հաճախ են հոգնում, սկսում է ցիկլի անկանոնություն, վատանում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը:

Եթե ​​այս հարցին պատշաճ ուշադրություն դարձնեք եւ վերահսկեք մարմնի երիտասարդության հորմոնի քանակությունը, ապա կկարողանաք երկար տարիներ պահպանել գեղեցկությունը եւ նույնիսկ 50 տարին անց գրավիչ տեսք ունենալ: Դրա համար դուք պետք է ներառեք հետեւյալ սննդամթերքները ձեր ամենօրյա դիետայի մեջ.

Կտավատի սերմեր: Այս սերմերը հզոր հակաօքսիդիչ են: Սրանց օրական 2 ճաշի գդալի օգտագործումը  քաղցկեղի արդյունավետ կանխարգելումն է:

Հատիկեղեն, լոբին, ոսպը պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր: Նրանց կողմից արտադրված ֆիտոհորմոնները չեն կարող ամբողջությամբ փոխարինել կնոջ բնական հորմոնների վրա, սակայն նրանք կարող են զգալիորեն բարելավել սթափ միտքն ու դանդաղեցնել մաշկի ծերացումը:

Կարմիր խաղող. Պարունակում է բազմաթիվ ֆիտոհորմոններ եւ հզոր հակաօքսիդիչ է:

Սուրճ Բոլորի սիրած առավոտյան ըմպելիքը, որը պատրաստվում է բարձրորակ հատիկներից՝ բարձրացնում է արյան մեջ էստրոգենի մակարդակը: Այն օգտագործելիս, մի մոռացեք սիրտ-անոթային համակարգի վրա խմիչքի անբարենպաստ ազդեցության մասին, ուստի խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 1 բաժակ: Սուրճ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա որակի վրա:

Ծիրան ու լոլիկ: Բոլոր մրգերի եւ բանջարեղենի ցանկում դրանք առավել հարուստ են էստրոգենով, ուստի կանայք ավելի հաճախ պետք է օգտագործեն դրանք:

Տոֆու պանիր (Սոյայի կաթնաշոռ): Սոյան մթերք է, որը հարուստ է ֆիոթոստոգեններով, եւ պարունակում է մարդկանց անհրաժեշտ բոլոր ամինաթթուները:

Չորացրած մրգեր. Կանանց հորմոնի կոնցենտրացիան բավականաչափ բարձր է, դրանով նպաստում է ծերացման գործընթացի դանդաղեցման համար, երկարացնում է երիտասարդությունը եւ նվազեցնում անհանգստությունը մենոպաուզայի սկզբում:

Կարմիր գինի եւ գարեջուր: Խմելու չափավոր դոզանները պահպանում են անհրաժեշտ քանակությամբ էստրոգեն, սակայն ալկոհոլի չարաշահումը հակառակ ազդեցություն ունի:

Բարձր յուղայնությամբ կաթնամթերք: Կանանց մարմնի բնականոն գործունեությունը պահանջում է կենդանական ճարպեր: Նրանք պահպանում են մաշկի առաձգականությունը, մազերի փայլը, ինչպես նաեւ նկատվել է, որ կանայք, ովքեր բավարար քանակությամբ բարձրորակ կաթնամթերք են օգտագործում, ավելի քիչ են ունենում կրծքագեղձի քաղցկեղ եւ հեշտությամբ են տանում մենոպաուզան:

Դառը շոկոլադ: Սննդաբաններն արդեն վաղուց հաստատել են, որ այս մթերքի չափավոր օգտագործումը ոչ մի կերպ չի վնասում կազմվածքին: Բացի այդ պարզվել է, որ դառը շոկոլադը կայունացնում է հորմոնալ ֆոնը:

Rate article