Թող բոլոր կանայք կարդան այս առակը. Մի բազմազավակ կին է լինում․ ապրում են աղքատ, տխուր

Այս հրեական առակը շատ կանանց կօգնի հասկանալ, թե ինչպես լինել երջանիկ,

հանգստացած և չբա րկանալ երեխաների վրա: Մի հրեա ընտանիքում կային շատ երեխաներ և մեծ ֆինանսական դժվարություններ: Խեղճ կինը ստիպված էր առավոտից գիշեր, գրեթե 24 ժամ աշխատել՝ եփել, լվանալ, մաքրել, երեխաներին ճլոտի տալ, բարկանալ ու անվերջ գանգատվել կյանքից:

Սակայն օրերից մի օր նա ուժաս պառ եղած գնաց իմաստուն ծերունու մոտ, որ խորհուրդ հարցնի. ինչպե՞ս երեխաների համար լավ մայրիկ լինել: Տուն վերադառնալիս կինն ընկել էր մտքերի մեջ: Այդ օրվանից նա կարծես այլ մարդ դարձավ: Գումար տանը չավելացավ, երեխաներն էլ ավելի խելոք ու լսող չէին դարձել: Բայց մայրիկն այլևս չէր գոռում, չէր բար կանում

հաճախ ժպտում էր ու շոյում երեխաներին: Շաբաթական 1 անգամ նա գնում էր շուկա, իսկ տուն վերադառնալով՝ փակվում սենյակում:Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը. տեսնես մայրիկն ինչ է անում: Մի օր նրանք չդիմացան ու խա խտեցին մոր խոսքը՝ ի վերջո բացելով սենյակի դուռը: Ու տեսան, որ մայրիկը թեյ է խմում ու կոնֆետ ուտում:

—Մայրիկ, ինչպե՞ս կարող էիր, առանց մեզ կոնֆետ ես ուտում․ —Երեխաներ, լուռ: Ես ձեզ համար բարի մայրիկ եմ պատրաստում: Այնպես որ, հիշեք. որպեսզի ուրիշներին նվիրեք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է նախապատրաստվել: Որպեսզի երեխաներն ու ամուսինը երջանիկ լինեն, նախ և առաջ պիտի երջանիկ լինի մայրիկը:

Rate article