Սա Հաջողություն Բերող Աղոթք Է․Տարածիր, Միշտ Քեզ Հետ Լինի․ Ամեն

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի:

Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին։ Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:

Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր: Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ:

Եկեք չտ րտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք: Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:

Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում: Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:

Rate article