Մի օր օձը մտնում է նապաստակների բույնը․․․ Լավագույն առակը՝ խելքի ու խորամանկության մասին

Որքան ճիշտ է գրված ու ուսուցողական է․․․

Նապաստակների բույնը օձ է մտնում։ Խեղճերը վախենում, բայց օձը շտապում է հանգստացնել նրանց․

—Մի վախեցեք ինձանից, ես այնքան միայնակ եմ, ընկերներ չունեմ, շատ կցանկանայի ընկերանալ ձեզ հետ։ Ես շատ իմաստուն եմ, ու այնքան բան կարող եմ պատմել ձեզ։

—Լավ, — ասացին նապաստակները ու սկսեցին շփվել օձի հետ։ Նրանք ամբողջ երեկո հաճելի զրուցեցին, իսկ հետո օձը խայթեց նապաստակներից մեկին ու հեռացավ։

Հաջորդ օրը օձը վերադարձավ․

—Մի վանեք ինձ, խնդրում եմ։ Չէ որ մենք ընկերներ ենք ու պիտի ընդունենք միմյանց այնպիսին, ինչպիսին որ կանք։ Ես օձ եմ, խայթելը՝ իմ արյան մեջ է։ Սակայն կփորձեմ այլևս երբեք չանել նման բան։

—Լավ, — համաձայնեցին նապաստակները, բայց զրույցի վերջում կրկնվեց նույնը։ Օձը՝ իմաստուն առակներ պատմելուց հետո, այս անգամ էլ խայթեց մյուս նապաստակին։

Երբ օձը մյուս օրը նորից

եկավ, տեսավ, որ բույնի մուտքի մոտ ծանր քար է դրված։ Նա երկար էր համոզում հաշտվել, սակայն նապաստակները չէին հավատում։

—Հիմարների աշխարհում խելացին միշտ էլ միայնակ է, —ֆշշալով ասաց օձն ու ընկերների դավաճանությունից վիրավորված՝ հեռացավ։

Ահա այսպես են խելացի, բայց թունավոր մարդիկ ամեն բան շուռ տալիս իրենց օգտին։ Եթե ձեզ վիրավորում են թեկուզ խելացիները, նրանց այլևս երբեք ձեզ մոտ մի թողեք։

Rate article