Ձեռքի մի շարժումով անթերի մաքրում եմ դեղնած վարդակները… դրանք դառնում են նորի պես. ահա թե ինչով եմ լվանում

Հավանաբար դուք նույնպես նկատել եք, որ սպիտակ վարդակները ժամանակի հետ փոխում են գույնը, դառնում դեղին կամ մոխրագույն: Ու կապ չունի, որ հաճախ ենք մաքրում փոշին, միևնույնն է, դրանք կորցնում են ձյունաճերմակ տեսքը:

Կա միջոց, որը կօգնի անթերի մաքրել պլաստիկից մակերեսները: Ի դեպ, սա կարող եք կիրառել ոչ միայն վարդակները, այլև պլաստիկից պատուհանագոգերը, լվացքի մեքենան մաքրելու համար:

Այս պրեպարատը կարող եք գնել ցանկացած դեղատանը:

Անգամ եթե վարդակները 15 տարվա են, այս միջոցը կօգնի ձեզ: Հրաշալի արդյունքն ապահովված է:

Դեղատնից գնում եմ դիմեքսիդը մոտ 500-600 դրամով: Պատկերացնում եք, անգամ մատչելի միջոցները կարող են ապահովել հիանալի արդյունք:

Դիմեքսիդը չունի վառ արտահայտված հոտ:

Այն քսում եմ անձեռոցիկին ու սկսում մաքրել: Հենց ձեր աչքի առաջ մակերեսի գույնը կփոխվի:

Միայն թե զգույշ եղեք, որ չթջեք պատերը, այլապես հեղուկը կարող է հետքեր թողնել:

Չմոռանաք մաքրելուց առաջ ձեռնոցներ հագնել, քանի որ դիմեքսիդը չորացնում է մաշկը:

Rate article