Երբ Ռոզին առաջին անգամ երգել է Իրանի շահի պալատում շահը մոտեցել է ու հարցրել երգչուհու ծագման մասին․ Ռոզին պատասխանել է

Օրեր առաջ տաղանդաշատ ու լեգենդար երգչուհին բոլորում է ծննդյան ութսուներկու տարին։ Նրա հայրը ծնունդով Նախիջևանի Ճահուկ գյուղից է, իսկ մայրը Անկարայից։

Խուրշուդ և Նվարդ ամուսնական զույգը 1915 թվականի դեպքերից հետո Եվրոպա գшղթшծ ընտանիքներից մեկն է լինում։ Ընտանիքը հшնգրվшնում է Փարիզում։ Այստեղ էլ ծնվում ու մեծանում է Ռոզին, ով օրիորդական Հովհաննիսյան անունը շուտով փոխում է Արմեն-ով։

Ծնողներն ի սկզբանե երազել են իրենց դստերը տեսնել բժշկի սպիտակ խալաթով, սակայն դեռ չորս տարեկանից երգել սկսած Ռոզիի համար երգիչ դառնալը կանխորոշված էր դեռ վաղուց։

Ռոզիի ճանապարհը

Ռոզին ավելի հասուն տարիքում իր ձայնի և բնատուր տաղանդի շնորհիվ կայուն կերպով հաստատվում է ոլորտում։ Նա երգում է տարբեր լեզուներով։ Ռոզին երգում է նաև հայերեն․ նրա երգացանկում բազմաթիվ են հայկական երգերը։

Ռոզին հիշում է այն, որ չնայած ծնողները դեմ էին նրա սոլո կարիերային, բայց նա, միևնույնն է, չի հանձնվել և մեկ բեմում է հայտնվել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբեր Բեկոն, Շառլ Ազնավուրը և Ջոնի Հալիդեյը:

Երբ Ռոզին առաջին անգամ երգել է Իրանի շահի պալատում, անչափ գոհունակ տեսքով շահը մոտեցել է ու հարցրել երգչուհու ծագման մասին: Եվ Ռոզին մեծ հպարտությամբ պատասխանել է. «ՀԱՅ եմ»:

Արամ Խաչատրյանի գրած հատուկենտ երգերից մեկը Ռոզին ամբողջովին փոխել էր և նրա վա խը մեծ էր, որ մաեստրոն հավանություն չի տա այդ փոփոխություններին: Բայց, ամեն ինչ եղավ հակառակի պես.

«Մաեստրոն իր տիկնոջ հետ եկավ իմ օթյակ, բռնեց ձեռքս և ասաց` փոքրիկս, դու վերածնեցիր իմ երգը, և ես ուզում եմ քեզ ուրիշ երգեր առաջարկել:Այդ խոսքերից ես արտասվեցի:

Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան ու Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը` երգը պետք է մատուցվի հոգով կամ երգն էլ հոգի ունի»:

1968 թվականին Ռոզի Արմենը տեղափոխվեց Իսպանիա և այնտեղ բնակչություն հաստատեց 15 տարի: Դեռ մանկուց նա պաշտում էր Իսպանիան: Երբ առաջին անգամ նրան հրավիրեցին Իսպանիա որպես երգչուհի, դրանից անմիջապես հետո շատ կարևոր պայմանագիր ստորագրվեց:

Ձայնասկավառակնեի իսպանական ֆիրմաներից մեկը նրան առաջարկել էր համերգային շրջագայություններ կատարել Իսպանիայում և իսպանախոս բոլոր երկրներում. «Կարծում եմ`դա շատ կարևոր փուլ էր իմ կարիերայում:

Այդ ժամանակ բախտ ունեցա հանդիպելու Խուլիո Իգլեսիասին, ով իսպաներենի իմ առաջին ուսուցիչն էր: Մադրիդի հայկական փոքրիկ համայքն ինձ համար մեծ ընտանիք էր»:

«Հայի սրտով ֆրանսուհին». այդպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Նա 20-րդ դարի մեր լեգենդներից է, ֆրանսիական երգի վառ աստղերից, ով աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունենալով, պարտադիր մի քանի հայերեն երգ է կատարել:

Նրա գեղեցիկ ու նուրբ կատարումները լսել են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Էլեգանտ, համեստ ու բարձրաճաշակ Ռոզի Արմենն իսկական աստղ է, թեև վաղուց արդեն մեծ մենահամերգներ չի ունենում: Նրա երգերը սիրել են մեր մայրերն ու տատիկները, նրանց համար Ռոզի Արմենը լեգենդ է եղել:

Հայրենիքում Ռոզին արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի։ Նա երբեմն-երբեմն այցելում է նաև Հայաստան։

Rate article