Տատիկներն ու պապիկները երբեք չեն մահանում, նրանք պարզապես անտեսանելի են դառնում

Տատիկներն ու պապիկները մեր կողմնացույցն են դառնում։

Անգամ առանց ֆիզիկապես գոյությունն ունենալու, նրանք մեզ դեպի ճշմարտությունն են տանում իրենց անմար սիրով, թողած երջանիկ հիշողություններով, անգին դասերով։
Այս սիրո ու կարոտի մասին է այսօր iZigZag-ի նյութը։

Այս մարդիկ հավերժական կյանքի շնորհով են օժտված՝ մնալով յուրաքանչյուր թոռան սրտում որպես երջանիկ ու հավերժ հիշողությունը։

Դա կյանքի օրենքն է․ տատիկն ու պապիկը մեր մանկության հերոսներն են։

Նրանք ունեն այդ երջանիկ հնարավորությունը տեսնելու, թե ինչպես են թոռները մեծանում, այն դեպքում, երբ երեխաները հիվանդագին հետևում են նրանց ծերանալուն, ամեն մի նոր կնճիռին ու սպիտակ մազերին։

Տատիկներն ու պապիկները երբեք չեն մահանում, քանի որ նրանք մնում են թոռների սրտերում։

Երեխաները սովորաբար ծանր են տանում այս հարազատ և թանկարժեք մարդկանց կորուստը, քանի որ իրենց մանկության ամենաերջանիկ պահերը հավերժ մնում են անցյալում։ Երբ գալիս է հրաժեշտի պահը, դա առաջին քայլն է դառնում դեպի մանկության կորուստ։

Բայց իրականում տատիկներն ու պապիկները երբեք չեն մահանում։ Նրանք հավերժանում են յուրաքանչյուր երեխայի հոգում՝ թողնելով սիրո և կապվածության հավերժական հետքերը։

Այս մարդիկ ամենավաղ մանկությունից բռնում են փոքրիկ ձեռքերից, որ փոքրիկ ոտքերը քայլել սովորեն։ Տատիկներն ու պապիկները չեն մահանում, նրանք պարզապես անտեսանելի են դառնում։

Նրանք հավերժ ապրում են կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ, որը ձևավորվել է նրանց խորհուրդներով, իմաստնությամբ, պատմություններով և փոխանցած փորձով։

Տատիկներն ու պապիկները երբեք չեն մահանում իրենց թոռների շնորհիվ, մինչև կյանքի վերջը թոռները կկրեն նրանց իրենց սրտերում դաջվածքի նման։ Տատիկներն ու պապիկները մեր կողմնացույցներն են դառնում և մեզ մշտապես ճանապարհ են ցույց տալիս։

Տատիկներն ու պապիկները չեն մահանում, նրանք համառորեն շարունակում են ապրել ամեն մի երեխայի ներսում, որը նրանց ամենաարժեքավոր ընծան է շնորհում՝ անմահությունը։

Կարդա նաև՝

Թեստ կանանց համար․ Ընտրեք ձեզ դուր եկած կոշիկը և իմացեք, թե որ մասնագիտությունն է ձեզ իդեալական համապատասխանում

Rate article