Նա հարցրեց մանկատան դայակին, թե ինչու մանկատանը փոքրիկները չեն լացում, պատասխանը հոգիդ տակնուվրա է անում

Մի անգամ մանկատան դայակին հարցրին, թե ինչու մանկատանը փոքրիկները չեն լացում; Ինչով է պայմանավորված մանկատան լռությունը:

Դայակը մի պահ լռեց ու պատասխանեց.
«Երբ նրանց բերում են մեզ մոտ, նրանք լացում են ժամեր շարունակ, երբեմն օրեր, ու հետո հասկանում են, որ իրենց ոչ ոք չի մոտենալու, ոչ ոք չի գրկելու:

Դադարում են լացել, որովհետև հասկանում են որ իրենք ոչ ոքի հարկավոր չեն, ոչ մեկի սիրտը չի ցավում իրենց համար, ոչ ոքի չի հետաքրքրում ու նրանք լռում են, լռում են ու այլևս լաց չեն լինում, որովհետև նրանք հասկանում են, թե ինչ է անտարբերությունը, որովհետև նրանց լացն անպատասխան է մնում, որովհետև նրանց արցունքները ոչ ոքի չեն հուզում, որովհետև այս աշխարհում նրանց համար ոչ մի սիրտ չի բաբախում, որովհետև իրենք զրկված են այս մեծ աշխարհում ամենամեծ պարգևից՝ մայրական սիրուց, հասկանում են ու լռում են»:

Կարդա նաև՝

Օրեր առաջ հարևանուհիս եկել էր մեր տուն ձեթ խնդրելու․ Նրա գնալուց հետո պայուսակիս մեջ տարօրինակ հոտով խոտ հայտնաբերեցի․․․Լրիվ ինձ կորցրել էի

Rate article