Առակ երկու գորտերի մասին

Երկու գորտ որոշում են աշխարհ տեսնել: Դուրս են գալիս իրենց ջրափոսից ու ցատկոտելով գնում: Գնում են, գնում, հասնում մի գյուղացու տան բակ: Թռչկոտելով առաջանալիս ընկնում են կաթով լի դույլի մեջ:

Կաթը գորտի համար անսովոր հեղուկ է, սկսում են խեղդվել, չեն կարողանում լող տալ ու դուրս գալ: Շուտով գորտերից մեկը հուսահատվում է, թուլացնում թաթերը, սուզվում դույլի հատակն ու խեղդվում: Մյուս գորտը համառորեն թափահարում է իրեն, փորձում մնալ կաթի երեսին:

Արդյունքում կաթը հարվում է ու երեսին կարագի գնդիկ է հայտնվում, գորտը բարձրանում է դրա վրա ու դուրս թռչում դույլից:


Առակը զի՞նչ կցուցանե;)
Պետք է պայքարել, չհանձնվել, անգամ, եթե իրավիճակը բացարձակապես անհուսալի է թվում:

Rate article