Մի քանի ճշմարտություն սիրո մասին, որոնք անպայման պետք է հաշվի առնել.

Մենք կյանքում կատարելացնում ենք սերը եւ կարծում ենք, որ հենց դա է մեր բոլոր խնդիրների ամենաբուժիչ եւ սփոփիչ «դեղը»։

Արդյունքում, մենք գերագնահատում ենք սերը, ինչը բացասաբար է ազդում հարաբերությունների զարգացման վրա։ Կատարելացնելով սերը՝ մեզ մոտ այնպիսի ակնկալիքներ եւ սպասելիքներ են ծնվում, որոնք իրականում չեն իրագործվում, ինչն էլ ազդում է հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ Ներկայացնում ենք մի քանի ճշմարտություն սիրո մասին, որոնք անպայման պետք է հաշվի առնել.

1. Սերը միշտ չէ, որ համատեղելի է

Միայն այն, որ սիրահարվել եք մեկին, չի նշանակում, որ դուք համատեղելի եք միմյանց հետ։ Սերը հուզական գործընթաց է եւ զուգընկերները պետք է համապատասխանեն միմյանց։

Միգուցե դուք սիրահարվեք մեկին, ով այնքան էլ լավ չի վերաբերում ձեզ, չի հարգում ձեր կարծիքը, ով խլում է ձեր երջանկությունն ու կենսասիրությունը, սակայն այս տեսակ տղամարդը չի կարող կատարյալ սիրեցյալ եւ կյանքի ուղեկից լինել ձեզ համար։

Կողակից ընտրելիս պետք է առաջնորդվել ոչ միայն սրտով, այլեւ ուղեղով։ Այո, դուք ցանկանում եք գտնել մեկին, ով ստիպում է ձեր սրտին արագ բաբախել, սակայն հարկավոր է նաեւ արժեւորել այլ հատկանիշներ՝ ինչպես է նա վերաբերում ձեզ, շփվում այլ մարդկանց հետ, ինչպիսի սկզբունքներ, պահանջներ եւ աշխարհայացք ունի։

2. Սերը հարաբերություններում առկա խնդիրները չի լուծում

Ի վերջո սերը հաղթում է. ոչ, ճիշտ չէ։

Եթե սերը ձեզ հաճելի զգացողություններ է պատճառում, չի նշանակում, որ այն կարող է լուծել հարաբերություններում առկա խնդիրները։

3. Միշտ չէ, որ սերն այդքան մեծ արժեք ունի, որ դուք ինքնազոհողության դիմեք։

Երբեմն սերը բացատրում են այսպես. մի զգացմունք որի ազդեցությամբ դու մոռանում ես սեփական «ես»-ը եւ մտածում կողակցի մասին։ Սակայն ինքնազոհողությամբ զբաղվելուց առաջ մտածեք. «Արդո՞ք դիմացինը արժանի է, որ հանուն նրա դու դիմես այդ քայլին»։

Սիրային հարաբերություններում բավականին ընդունելի է, որ զույգերը որոշակի զոհաբերություններ անեն հանուն մեկը մյուսի։ Սակայն երբ դու հանուն նրա ոտնատակ ես տալիս քո անձը, սեփական ցանկությունները եւ սկզբունքները , սերն արդեն խնդրահարույց է դառնում եւ նման հարաբերություններն անառողջ են դառնում։

Հիշիր, սիրուց առավել հաճույք ստանալու համար, պետք է գտնել մի բան, որն ավելի կարեւոր է սիրուց։ Դու կարող ես սիրել միշտ՝ եւ երիտասարդ, եւ հասուն տարիքում։ Սերը հազվադեպ հանդիպող երեւույթ չէ, այն յուրահատուկ եւ չկրկնվող մի բան չէ՝ ի տարբերություն սեփական անձի հանդեպ ունեցած ձեր հարգանքի եւ արժանապատվության զգացման։ Սերը հրաշալի կենսափորձ է, եւ ամեն մեկը պետք է զգա ու վայելի այդ հաճույքը։

Կարդա նաև՝

Ահա, թե ինչու են ամուսնական մատանին կրում ձախ ձեռքին, շատ հետաքրքիր էր

Rate article