Սկեսուրս և ամուսինս ստիպում են, որ թողնեմ մանկահասակ երեխայիս ու աշխատեմ․․․Ինչպես բացատրեմ նրանց, որ այս պահին ես որդուս կողքին լինելը ավելի կարևոր է, քան գումար վաստակելը

Սկեսուրս և ամուսինս ստիպում են, որ թողնեմ մանկահասակ երեխայիս ու աշխատեմ․․․Ինչպես բացատրեմ նրանց, որ այս պահին ես որդուս կողքին լինելը ավելի կարևոր է, քան գումար վաստակելը

Ես հրաշք բալիկ ունեմ ու նրան ողջ սրտով եմ սիրում։ Միշտ փորձում եմ որևէ կերպով ուրախացնել որդուս, նրան հաճելի անակնկալ անել։ Ջանք չեմ խնայում, որ նա երջանիկ մանկո ւթյուն ունենա։ Գուցե պատճառն այն է, որ ես ու ամուսինս երկար տարիներ չէինք կարողանում ծնողներ դառնալ, ու վերջապես Աստված ուղարկեց մեր այդքան երկար սպասված փոքրիկին։Մենք էլ, ինչպես և բոլոր ծնողները, ունենում ենք դժվարություններ։

Որդիս հաճախ լավ չի քնում գիշերը, փորացավեր է ունենում, ատամիկներն են անհանգստացնում, կամակորություն է անում, ինքս ինձ համար ժամանակ չունեմ․․․ բայց այդ ամենը համարում եմ աննշան երևույթներ, քանի որ երեխաս՝ իմ երջանկության աղբյուրն է։ Ես անգամ երբ ուղղակի հիշում եմ, որ նրա մայրիկն եմ, սկսում եմ ժպտալ։Մայրանալուց հետո դադարել եմ զվարճանալ ընկերուհիներիս հետ, սրճարան դեռ չեմ գնում, գիրք չեմ կարդում։ Հիմա իմ աբողջ ժամանակը պատկանում է որդուս։

Մեր ընտանիքն այժմ պահում է ամուսինս, այնքան էլ շատ չի աշխատում,բայց ես խնայողաբար եմ ծախսում,ու ամեն ինչի բավականացնում է։Դեկրետ գնալուց հետո սկսել եմ սիրել տան տնտեսուհու կյանքը․ ես իսկապես հաճույք եմ ստանում որդուս հետ ժամանակ անցկացնելուց,հոգ եմ տանում ամուսնուս մասին։ Երբ նա գալիս է աշխատանքից, սեղանին արդեն լինում է համեղ ընթրիք, իսկ տունը փայլում է մաքրությունից։

Բայց և ամուսինս, և սկեսուրս կարծում են, որ չափից շատ եմ ուշադրություն դարձնում երեխայիս։Որդուս ծնվելուց հետո զգացի, որ ամուսինս խանդում է։ Նա ուղղակի սովորել էր, որ մեր համատեղ կյանքի տարիների ընթացքում միշտ երկուսով ենք եղել, նա էր ինձ համար ամեն ինչից վեր։ Իսկ հիմա ողջ ուշադրությունս սևեռված է մեր որդու վրա։ Բացի այդ, ամուսինս սկսեց հետաքրքրություն դրսևորել երեխայի հանդեպ, երբ լրացավ նրա 1 տարեկանը։

Որդիս ինձ ավելի շատ է կապված, դե դա նորմալ է։ Մի օր վեճի ժամանակ ամուսինս ասաց, որ ես հատուկ եմ նրան տրամադրում իր դեմ․․Իսկ հիմա էլ սկեսուրս ու ամուսինս ամեն օր կրկնում են,որ պիտի դուրս գամ աշխատանքի,իսկ երեխայիս տանեմ մանկապարտեզ։ Իսկ ես համարում եմ, որ 2 տարեկան երեխան դեռ ունի մոր հետ ամբողջ օրը գտնվելու կարիք, ինչ խոսք, ես էլ պատրաստ չեմ բաժանվել նրանից ու մինչ երեկո չտեսնել։ Սկեսուրս ասում է, որ ինքը տուն կբերի թոռանը մանկապարտեզից, կմնա հետը մինչ իմ վերադարձի ժամը։ Իսկ ես դա սխալ եմ համարում։

Ամուսինս երեկ ասաց, որ «մամայի բալա» եմ մեծացնում․․․Ես էլ չգիտեմ՝ ինչպես հասկացնեմ այդ մարդկանց, որ նրանք իրավացի չեն․․․

Կարդա նաև՝

Կենսաբանական ծնողները ծննդատնից վերցրել են միայն տղային, իսկ աղջկան թողել են փոխնակ մոր մոտ

Rate article