«Գեղեցիկ չեն լինում այն աչքերը, որոնք երբեք լաց չեն եղել» . մտքեր Սոֆի Լորենից, որ յուրաքանչյուր կին պիտի կարդա…

1.Ոչինչ կնոջն այնքան գեղեցիկ չի դարձնում, որքան հավատը, որ նա գեղեցիկ է:

2.Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղադրիչն է:

3.Մարդիկ կարծում են, որ դեմքի թերությունները պետք է թաքցնել, սակայն ո՞րն է արդյոք թերությունը: Հաճախ որոշ տարրեր պետք է ընդգծել, ոչ թե թաքցնել:

4.Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:

5.Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ աչքերով գտնում են հազարավորների մեջից և միայն հմայիչներին երբեք չեն մոռանում:

6.Ոչինչ գեղեցիկ չի լինում բոլոր կողմերից:

7.Դժվար է շլացուցիչ դառնալ, եթե դու ծույլ ես:

8.Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի և արդյունքում ողջ կյանքի վրա:

9.Գեղեցիկ չեն լինում այն աչքերը, որոնք երբեք լաց չեն եղել:

10.Ես կարող եմ «ոչ» ասել 20 լեզվով: Կնոջ համար դա լիովին բավարար է:

11.Պարզությունը նրբագեղության էությունն է:

12.Կինը տղամարդու կյանքի ոճն ու մակարդակն է:

13.Համեղ ուտելիքի հիմնական բաղադրիչը սերն է, սերը նրանց նրանց նկատմամբ, ում համար պատրաստում ենք:

14.Կինն, ով լիովին վստահ է իր գեղեցկության մեջ, վերջիվերջո դրանում կհամոզի նաև մյուսներին:

Կարդա նաև՝

Պետք է զգույշ լինեք. Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար 2022 թվականը անհաջող կլինի

Rate article