Առո՞ղջ են արդյոք ձեր մազերը. ստուգեք մեկ վայրկյանում

Այն ինչ ձեզ հարկավոր է՝ ընդամենը մեկ բաժակ ջուր:

Եվ այսպես, բաժակի մեջ լցրեք սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր: Ընտրեք մազափունջ 1-2 սմ հաստության և մցրեք բաժակի մեջ:
Եթե մազերը չեն ցանկանում սուզվել և մնում են մակերեսին, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ եթե շատ արագ սուզվում են ջրի տակ՝ ուրեմն վնասվածքներ կան:

Ինչպե՞ս շտկել իրավիճակը

Բացի սնուցող դիմակներից, որոնք իհարկե զգալիորեն լավացնում են մազերի վիճակը, դուք պետք է փոփոխություններ մցնեք նաև ձեր սննդակարգում: Դրանից հետո հաճելիորեն կզարմանաք ձեր մազերի տեսքից:

Չոր, փխրուն մազեր

Շատ հաճախ մազերը չորանում են և ճյուղավորվում յուղային թթուների պակասից: Որպեսզի մազերը փայլեն առողջությամբ, ձեր սննդակարգ մցրեք այդ թթունների պարունակությամբ մթերքներ՝ յուղոտ ձուկ (թյունոս, սարդինա, սաղմոն, սելդ), հացահատիկայիններ, ընկուզեղեն, ձիթապտուղ, ավոկադո, բուսական յուղ: Աշխատեք ձուկը օգտագործել շաբաթը 4 անգամ: Բացի այդ` այսպիսի մազերը խոնավեցման կարիք ունեն, այդ պատճառով մի մոռացեք օրական 6-8 բաժակ ջուր խմել:

Յուղոտ մազեր

Ճարպագեղձերի գերակտիվոււթյունը հաճախ բացատրվում է B խմբի վիտամինների պակասով: Դուք կարող եք այն լրացնել ընկուզեղենի, լոբազգիների, կաթնամթերքի, ձվի, հացահատիկայինների, կանաչեղենի օգնությամբ: Այս վիտամինը շատ է նաև գարեջրի խմորիչում:

Անփայլ մազեր

Ամենայն հավանականությամբ խնդիրը ցինկի պակասի մեջ է: Այն լրացնելու համար օգտագործեք վարսակի փաթիլներ, լոբազգիներ, ձու, կաթ, սև հաց: Մազերին նաև կօգնի տիրոզինը, այն պարունակում է նշի, ավոկադոյի, բանանի, կաթնամթերքի և քունջութի մեջ:

Կարդա նաև՝

Թեստ․ Ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ են Ձեզանից ուզում Ձեր մտերիմները

Rate article