Ամենազոր Աղոթք Ընտանիքի, Մերձավորների Համար

Աղոթքը մեր հոգու շնչառությունն է, աղոթքի միջոցով շեշտվում է մեր կապը Բարձրյալի հետ, աղոթքը մեր սրտից բխող խոսքն է, որ մաքրում է մեր սիրտը բոլոր մեղքերից և չար խորհուրդներից:

ԱՄԵՆԱԶՈՐ ՏԵՐ, փրկիր մեզ, մեղավորներիսՆերիր մեզ մեր մեղքեըը և փրկություն ուղարկիր մեզ և ամուր առողջություն տուր: Շնորհակալ ենք, որ մեզ մենակ չես թողնում և մեզ տալիս ես հավատ հույս, սեր: Փառք քեզ ՏԵՐ:

Փրկիր և օգնիր իմ ընտանիքին, առողջություն տուր մեզ, իմ երեխաներին, իմ թոռներին, իմ բոլոր հարսներին ու իմ հարազատներին ու մերձավորներին, ծանոթներին ու բարեկամներին:

Մեզ հանգստություն և ուրախություն տուր, պահպանիր մեզ մեղսավոր գայթակղություններից:Շնորհակալություն այն ամենի համար, ինչ տվել ես մեզ, մեր նկատմամբ քո սիրո համար:

Խնդրում եմ նայիր ինձ, քո ծառային, հանգստացրու, օգնիր ազատվել հիվանդություններից, օգնիր ազատվել բոլոր ցավերից:Ներիր մեր բոլոր մեղքերը:

Հեռու պահիր իմ երեխաներին, իմ թոռներին, իմ հարսներին, իմ մերձավորներին ու բարեկամներին հիվանդություններից, ֆիզիկական ու հոգեկան ցավերից ու տառապանքներից, ողողիր նրանց քո լույսով, ներիր նրանց մեղքերը, առաջնորդիր նրանց: Ամեն

Կարդացեք նաև՝

Խաղաղության Աղոթք. Կիսվեք Ձեր Էջում և Թող Աստված Պահապան Լինի Ձեզ և Սահմանին Կանգնած Մեր Զինվորին

Rate article