Հետվիրահատական բարդությունները բացեցին աչքերս. ամուսնալուծությունից հետո Գոհար Ավետիսյանն առաջին անգամ խոսել է

Տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվել է:

Ասեկոսեների առիթ է դարձել այն փաստը, որ Գոհարն այլևս ցույց չի տալիս ամուսնուն, ավելին՝ հեռացրել է նրա հետ բոլոր համատեղ լուսանկարները:Օրերս Գոհարն ինստագրամյան իր էջում նշել է, որ ամուսնալուծվելու մասին հարց իրեն վերջին շրջանում շատերն են տալիս:

«Եթե ես հանկարծ ցանկանամ որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ, դուք հաստատ դրա մասին առաջինը կիմանաք:

Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնվել ու ասել, որ շնորհակալ եմ 2021 թվականին շատ բաների համար և նույնիսկ իմ հետվիրահատական բարդություններին, շնորհակալ եմ, որ դրանք բացեցին իմ աչքերը»,- գրել է Գոհար՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ այլևս ոչինչ չունի ասելու:

Հիշեցնենք, որ վերջերս Գոհարը 2-րդ անգամ բավական բարդ վիրահատության էր ենթարկվել: Այս անգամ պլաստիկ վիրաբույժը հեռացրել էր նիհարելու արդյունքում նրա կախված մաշկը։

Հավելենք, որ ամուսնուն ժամանակ առ ժամանակ ցույց չտալը և ամուսնալուծված կնոջ տպավորություն թողնելը շատ բնորոշ է Գոհարին:

Առաջին անգամը չէ, որ նա այնպիսի գրառումներ է անում, որոնցից կարելի է երակացնել, որ դիմահարդարն ամուսնալուծվել է:

Սակայն հետո նա կրկին սկսում է ցույց տալ ամուսնուն՝ Սերգեյին, այնպես, կարծես թե ոչինչ էլ չի պատահել:

Rate article