Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի մասին

Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում:

Մենք պատրաստել ենք ձեզ համար հետաքրքիր փաստերի ընտրանի` Սուրբ Ծննդյան մասին:

Տոնածառն իզուր չի դարձել Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Բանն այն է, որ մշտադալար բույսերը հնագույն ժամանակներից համարվում էին հավերժական կյանքի եւ վերածննդի խորհրդանիշը: Հեթանոսական երկրպագությունը, ի վերջո, նման բույսերով իրենց տունը զարդարելու ավանդույթ է ձեւավորել:

Առաջին սուրբծննդյան շնորհավորական բացիկը պատրաստել է բրիտանացի Հենրի Քոուլը 1843 թվականին: Դատելով համեմատաբար թարմ վիճակագրությունից, Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան նախօրեին ամեն տարի ավելի քան 3,5 մլն. բացիկ է ուղարկվում:

Սուրբ Ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը ծագել է Գերմանիայում 1700 թվականին: Գերմանացիները, լինելով հնարամիտ մարդիկ, առաջին արհեստական տոնածառերը պատրաստել են սագի փետուրներից:

Մ.թ. 320 թվականին Հռոմի եպիսկոպոս Հուլիոս Առաջին պապը դեկտեմբերի 25-ը հայտարարեց Սուրբ Ծնունդը տոնելու օր:

XVI դարում Սաքսոնիայում ապակի պատրաստող բանվորները ստեղծեցին տոնածառի առաջին խաղալիքը, որի համար որպես նախատիպ ծառայեց եդեմական խնձորը: Գունավոր գնդիկների զանգվածային արտադրությունը սկսվեց շատ տարիներ անց, XIX դարի կեսերին:

Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի բուխարու վրա նվերների համար սուրբծննդյան գուլպաներ են կախում: Այդպիսի ամենամեծ գուլպայի երկարությունը 32,5 մետր է եղել, իսկ լայնությունը` մոտ 15 մետր: Այն պատրաստվել է Լոնդոնում 2007 թվականի դեկտեմբերի 14-ին:

Սուրբ Ծնունդին ընդունված է տոնական սեղան պատրաստել: Յուրաքանչյուր երկիր այս առիթով իր սեփական ավանդույթներն ունի: Դանիայում, օրինակ, սուրբծննդյան հիմնական ուտեստներ են համարվում խնձորով տապակած սագը եւ չամիչով բրնձով շիլան: Շիլան, ի դեպ, գիշերը թողնում են սեղանի վրա, որպեսզի կերակրեն էլֆերին:

Rate article