Ամուր և խիտ մազեր ունենալու համար առաջարկում ենք սուպերհզոր դիմակ

Երկար և ամուր մազեր ունենալու համար ձեզ կօգնի այս բնական մազերի դիմակը։

Դուք կարող եք պատրաստել այն շատ արագ և հեշտությամբ, օգտագործելով ընդամենը բնական բաղադրիչներ։ Լավ արդյունքներ ստանալու համար հարկավոր է ընդունել այս դիմակը շաբաթական 1-2 անգամ,2-3 ամսվա ընթացքում, այնուհետև դադար տվեք 1 ամսով և կրկնեք կուրսը նորից։

Այս դիմակը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել 45-50 տարեկան կանանց, քանի որ այն ունի մազերի աճին նպաստող ուժեղ խթանիչ ուժ։ Դիմակը շատ ունիվերսալ է և համապատասխանում է ցանկացած տեսակի մազերին։ Պատրաստման համար ծախսվում է առավելագույնը 5 րոպե։ Բոլոր բաղադրիչները կարելի է խառնել բլենդերի օգնությամբ։

Բաղադրիչներ

  • 1 ձու (մաղով անցկացնել),
  • 1 ճաշի գդակ բանանի պյուրե,
  • 1 ճաշի գդալ ավոկադոյի պյուրե կամ 1 թեյի գդալ կտավատի յուղ,
  • 1 թեյի գդալ հասարակ հունական յոգուրտ,
  • 1 ճաշի գդալ նշի կաթ կամ 1 թեյի գդալ նշի յուղ կամ 1 ճաշի գդալ քունջութի կաթ,
  • 1 պտղունց կարմիր կծու պղպեղ։

Պատրաստումը Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները և վերջ դիմակը պատրաստ է։

ՕգտագործումըՔսեք դիմակը գլխին և սանրեք մատներով և տարածեք մազերի ողջ երկայնքով մինչև արմատները։ Հագեք լոգանքի համար նախատեսված գլխարկ, վրայից տաքացրեք սրբիչով և թողեք գործի 20-40 րոպե։ Լվացեք սառը ջրով և կրկնեք շաբաթական մեկ անգամ 9-12 շաբաթ։ Դադար տվեք 1-2 ամիս և կրկնեք կուրսը նորից։ Արդյունքները ձեզ կզարմացնեն։

Զգուշացում.Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի,մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Rate article