Բժիշկը զգուշացնում է․ ինչով է վտանգավոր ընկույզը և ում է այն հակացուցված

Ընկույզի օգտակար հատկությունների մասին մարդկությանը վաղուց է հայտնի։ Համարվում է, որ նրանք, ովքեր ամեն օր ընկույզ են ուտում, չեն բախվում դեպրեսիայի հետ։

Սակայն պարզվում է, որ բացի օգուտից, դրանք կարող են նաև վնաս հասցնել առողջությանը։

Ընկույզի օգտակար հատկությունները

Երկաթի բարձր պարունակության շնորհիվ ընկույզն օգնում է պայքարել սակավարյունության դեմ։ Ընկույզի բաղադրության մեջ առկա յոդն ու ցինկը լավացնում են մազերի, եղունգների, մաշկի առողջությունը, կարգավորում վահանաձև գեղձի աշխատանքը։ Մագնիումը դրական ազդեցություն է ունենում մի շարք ներքին օրգանների վրա։ С և Е վիտամինները նպաստում են ծերացման գործընթացի դանդաղեցմանը, իսկ յուղային թթուները բարձրացնում են ուշադրության կոնցենտրացիան, լավացնում հիշողությունը, նվազեցնում սթրեսի մակարդակը և ազատում նյարդային լարվածությունից։

Եթե քնելու հետ կապված դժվարություններ ունեք, ցանկալի է երեկոյան ուշ ժամին մի բուռ ընկույզ ուտել։

Ընկույզ է խորհուրդ տրվում ուտել նաև նրանց, ովքեր վերջերս են որևէ ծանր հիվանդություն տարել։ Ընկույզը նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազելուն, ամրացնում է արյունատար անոթները։ Ընկույզն օգտակար է բրոնխիտի, ասթմայի դեպքում։

Ընկույզի վնասը

Չնայած մի շարք առավելություններին՝ ընկույզը կարող է նաև վնասել։ Սա ուժեղ ալերգեն է, այդ իսկ պատճառով այն պետք է աստիճանաբար ներառել սննդակարգ՝ զուգահեռ հետևելով օրգանիզմի ռեակցիային։

Զգույշ պիտի լինեն նրանք, ովքեր աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն։

Բարձր յուղայնության պատճառով ընկույզը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում լյարդի և ենթաստամոքսային գեղձի վրա։

Ընկույզն ունի բարձր կալորիականություն, այնպես որ դրա չարաահուը կարող է հանգեցնել քաշի ավելացմանը։

Այն մարդիկ, ովքեր ունեն փսորիազ, էկզեմա, դերմատիտ, արյան հետ կապված խնդիրներ, նույնպես պիտի զգուշությամբ ուտեն ընկույզ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Rate article