4 օրգան, որոնք ամենաշատն են տուժում ծննդաբերությունից հետո

4 օրգան, որոնք ամենաշատն են տուժում ծննդաբերությունից հետո.

1)Ծննդաբերությունից հետո որոշ ժամանակով նվազում է միզապարկի տոնուսը: Միաժամանակ, կինը կարող է միզելու ցանկություն չունենալ, նույնիսկ եթե միզապարկը լիքն է:

Ուստի նոր ծննդաբերածներին խորհուրդ է տրվում հաճախ զուգարան գնալ: Առաջին օրերին միզումը կարող է ցավոտ լինել ծննդաբերության ժամանակ ճեղքումների դեպքում: Այդ անցքերի մեջ ընկնելով՝ մեզը կարող է այրոց առաջացնել:

2) Ծննդաբերությունից հետո նվազում է աղիների պատերի տոնուսը: Դրա հետ կապաված՝ շատ կանայք փորկապություն են ունենում: Կարող է նաև թութք առաջանալ

3) Կրծքագեղձը հղիությունից հետո ավելի է տուժում, քան դրա ընթացքում: Որոշ մայրեր կարող են բախվել լակտոստազի, որի դեպքում կաթի հոսքը սահմանափակվում է: Եթե այդ ընթացքում գեղձը բորբոքվի, մաստիտ կառաջանա: Կինը կարող է ճաքեր ունենալ պտուկների վրա: Դրանք առաջանում են վատ հիգիենայի կամ երեխային կրծքին սխալ մոտեցնելու հետևանքով: Այդ ժամանակ յուրաքանչյուր կերակրումը ցավ է պատճառում: Տհաճ զգաղոցությունները հաղթահարել կարելի է հատուկ սիլիկոնային վերդիրներով, նաև ծծապտուկների վա բուժիչ միջոցներ քսելով:

4) Ամենաշատ տուժող օրգաններից է արգանդը։: 9 ամիսներին այն ձգվում և ծանրանում է, իսկ ծննդաբերությունից հետո աստիճանաբար սկսում է կրճատվել և նախնական չափին վերադառնալ: Ամենից հաճախ այդ կրճատումը տեղի է ունենում կնոջ համար նկատելիորեն: Նա կարող է ձգող ցավեր ունենալ որովայնի ստորին մասում, որոնք ավելի ինտենսիվ են դառնում կրծքով կերակրման ժամանակ:

Կարդա նաև՝

Մի անտեսեք ձախ ձեռքի ցավը, այն ձեզ զգուշացնում է սրտի կաթվածի վտանգի մասին…

Rate article