Մի անտեսեք ձախ ձեռքի ցավը, այն ձեզ զգուշացնում է սրտի կաթվածի վտանգի մասին…

Սրտի կաթվածի առջին նշանը

Ցանկացած ցավ համարվում է օրգանիզմի ազդանշանը օգնության մասին։ Եվ այն ժամանակին որոշելն ու ճիշտ բուժելը մեր առաջին խնդիրն է։ Ձեռքերում ցավի առաջացումը կարող է կապված լինել բազմաթիվ պատճառների հետ։ Այն կարող է դրսևորվել մաշկի կամ փափուկ հանգույցների խախտման, ոսկորների, հոդերի կամ ձեռքի արյունատար անոթների, նյարդային հիվանդությունների պատճառով։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն բանի վրա, որ ցավն առաջացել է ձախ ձեռքում։ Պատճառները տարբեր կարող են լինել։ Դա կարող է լինել ինչպես պարզապես մկանային ցավը, այնպես էլ սրտամկանի կաթվածի մասին ազդանշանը։

Իմանալու համար, թե արդյոք ձախ ձեռքի ցավը կապված է սրտի հետ, թե ոչ, պետք է գիտենալ որոշակի առանձնահատկություններ։

Ինչպե՞ս պարզել սրտի կաթվածը։

Գտեք ցավի պատճառը

Սրտի վրա սեղմող ցավ ցավի նոպայի ժամանակ։ Հազվադեպ դեպքերում ամեն ինչ տեղի է ունենում առանց ցավի։ Դա դրսևորվում է այսպես կոչված «լուռ» կաթվածի ժամանակ, բայց հիմնականում ցավն իր մասին իմաց է տալիս։ Առաջին հերթին այն դրսևորվում է կրծքում, այնուհետև աստիճանաբար իջնում է ներքև, ձախ ձեռքի կամ թիկունքի շրջանում։

Ուշադրություն դարձրեք այն նշանների վրա, որոնք ձեր կարծիքով կապված չեն ցավի հետ։ Սրտամկանի կաթվածի ժամանակ, բացի կրծքում, թիկունքում, պարանոցի, ձախ ձեռքի շրջանում ցավի դրսևորմանը, հաճախ առանձնացվում են նաև այլ ախտանշաններ։ Դա սրտխառնոցն է, գլխապտույտը, սառը քրտինքը, շնչահեղձությունը, դժվար շնչառությունը։ Ձախ ձեռքում ցավի հետ մեկտեղ նշված նշաններից թեկուզև մեկի առաջացման դեպքում մեծանում է սրտի կաթվածի առաջացման հավանականությունը։ Նման դեպքերում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն։

Այդ դեպքում կօգնի ինտրոգլիցերինը, որի հաբը պետք է խմել սրտային նոպայի կասկածի դեպքում։ Դեղամիջոցը որոշակի ժամանակ կնվազեցնի կրծքում առաջացած ցավը և կվերացնի մնացած նշանները մինչ շտապ օգնության հասնելը։

Սրտի կաթվածի ախտորոշումը կարելի է հաստատել միայն համապատասխան հետազոտությունից հետո։ Սրտի կաթվածի կասկածի դեպքում նշանակվում է որոշակի հետազոտություն՝ ԷՍԳ։

Գնահատեք ցավի բնույթը

Ձախ ձեռքում ցավի տևողությունը որոշակի նշանակություն ունի։ Եթե այն տևում է ոչ երկար, գրեթե մի քանի վայրկյան, ապա չպետք է անհանգստանալ։ Մի քանի օր կամ նույնիսկ մի քանի շաբաթ տևող ցավը ոչ ևս ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Վտանգավոր է միայն ընդամենը մի քանի րոպե տևող ցավը։

Այն կարող է ազդարարել սկսվող կաթվածի մասին։ Այդ դեպքում ցավը պարբերաբար կարող է թուլանալ և կրկին ուժեղանալ որոշ ժամանակ անց։ Հնարավորության դեպքում փորձեք գրանցել կամ հիշել ցավի տևողությունը և հաճախականությունը, այնուհետև պարտադիր այդ մասին հաղորդեք բժշկին։

Եռանդուն մարզումներից հետո ձեռքում առաջացած ցավը, հավանաբար, կապված է մկանների հետ, ոչ թե սրտի։

Փորձեք հիշել, թե ինչով եք դուք զբաղված եղել մի քանի օրվա ընթացքում և ինչը կարող էր դառնալ ձեռքի ցավի պատճառը։

Մի անտեսեք կողմնակի նշանները։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այլ օրգանների վրա և պարզել դրանցում եղած ցավային ախտանշանների առկայությունը։

Ցանկացած դեպքում, յուրաքանչյուր մարդ պետք է գիտենա սրտամկանի կաթվածը բնութագրող նշանների մասին։

Կր ծքո ւմ հանկարծակի առաջացած ցավը և դրա հետագա տարածումը ձախ ձեռքի շրջանում։ Երբեմն ցավը դրսևորվում է նաև աջ ձեռքում, բայց այդ դեպքում ևս ձախ ձեռքի ցավը ավելի ուժեղ է, քանի որ ձախ ձեռքը ավելի մոտ է գտնվում սրտին։

Ստորին ծնոտում կոշտության և ցավի առաջացումը։

Ուսերի և կր ծք ի շրջան անցնող ցավ, որը ստեղծում է ծանրության և ճնշման զգացողություն։

Առաջանում է անընդհատ իրեն զգացնել տվող թիկունքային ցավ։

Հիշեք, որ ցավը կարող է առաջանալ նաև այլ պատճառով։

 

Rate article