Երկվորյակներն ակտիվ են, Խեցգետինները՝ խոցելի, իսկ մնացած նշաննե՞րը. Կարդացեք Կենդանակերպի նշանների թույլ կողմերի մասին

Կարդացեք Կենդանակերպի նշանների թույլ կողմերի մասին

Խոյ. Կրակոտ ու ինքնահավան են, այդ ամենը շատ է խանգարում նրանց ամենօրյա կյանքում։ Ակտիվ Խոյերը չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց, բայց ինչն ավելի կարևոր է, նրանք նպատակամղված մարդիկ են, ովքեր տեղում չեն դոփում ու միշտ փնտրում են զարգացման ուղիներ։

Ցուլ. Ցուլերին բնորոշ է դանդաղկոտությունը։ Այս մարդկանց միշտ ժամանակ է պետք, պետք է մտածել ու կշռադատել նախքան որոշում կայացնելն ու գործելը։ Ցուլերը շատ կասկածամիտ են ու իրենց մասին ավելի վատ են մտածում, քան իրենք իրականում կան։ Ցուլերը միշտ կասկածում են իրենց ուժերին ու ունակություններին, չնայած ներուժը բավականին մեծ է ամենափառահեղ նպատակներին հասնելու համար։

Երկվորյակներ. Ակտիվ և կոնտակտային Երկվորյակներին կործանում է այն, որ իրենք բոլորովին կազմակերպված չեն։ Այս անձինք բացարձակապես չեն կարողանում առաջնահերթություններ դնել ու սիրում են գործերը հետաձգել, երբ դրանցով հենց հիմա պետք է զբաղվել։ Ավելին՝ Երկվորյակներն անընդհատ ցանկանում են խուսափել պատասխանատվությունից ու այն դնել այլ մարդու ուսերին։

Խեցգետին. Խեցգետնի նշանի ներկայացուցիչների խոցելի տեղը ցածր ինքնագնահատականն է։ Այս մարդիկ կարող են համարել, որ իրենք արժանի չեն սիրելի մարդուն, չեն դիմանա գործընկերների մրցակցությանը կամ չեն ընդգրկվի ընկերախմբի մեջ։ Խեցգետինները շատ են տառապում այդ նվաստացուցիչ մտքերից, թեկուզև աշխատում են ցույց չտալ դա։

Առյուծ. Յուրաքանչյուր մարդու կարելի է մեղադրել եսասիրության մեջ, բայց Առյուծների եսասիրությունը ցուցադրական է։ Այս անձանց պետք է լավագույնը, ու նրանք թքած ունեն, թե իրենց այդ պահին ինչպես են զգում շրջապատողները։ Ակնհայտ է, որ նրանց բացառիկ ինքնավստահությունը վանում է այս մարդկանցից իսկական ընկերներին ու օգտակար ծանոթությունները։

Կույս. Կույսերն իդեալիստներ են, ովքեր գիտեն, թե այս աշխարհն ինչպես ավելի լավը դարձնեն։ Միայն թե իրենց շուրջը եղած աշխարհն անընդհատ բարելավելով՝ Կույսերը չեն մոռանում քննադատել բոլորին։ Նրանք պատրաստ են կյանք սովորեցնել բոլորին, միայն թե մարդիկ, իմանալով Կույսերի բնավորության այդ առանձնահատկության մասին, աշխատում են շրջանցել այս նշանի ներկայացուցիչներին։

Կշեռք. Կշեռքները չափազանց բարի ու միամիտ են, և դրանում է նրանց գլխավոր թուլությունը։ Այդ մարդկանց մատների վրա խաղացնելը շատ հեշտ է։ Դրա մասին գիտեն զանազան խարդախներ ու հաճախ օգտվում են Կշեռքների այդ դյուրահավատությունից։ Բացի դրանից, այս նշանի ներկայացուցիչները անընդհատ կասկածում են նախքան այս կամ այն որոշում կայացնելը։

Կարիճ. Կարիճը չափազանց ագրեսիվ և վրիժառու նշան է, ինչն այս մարդու թուլությունն է հանդիսանում։ Նա հիվանդագին է ընդունում քննադատությունը ու բացարձակապես չի հանդուրժում իր հանդեպ դրսևորած ագրեսիան։ Ի պատասխան՝ Կարիճը կսկսի վրեժ լուծել, ընդ որում՝ վրեժի ցանկությունն այս մարդուն կլանում է ամբողջովին՝ զրկելով քնից ու խանգարելով զարգացմանը։

Աղեղնավոր. Աղեղնավորների իմպուլսիվությունը կարելի է դասել նրանց գլխավոր թուլությունների թվին։ Ցանկանալով ամեն ինչում հաջողության հասնել՝ այս նշանի հնարամիտ ներկայացուցիչները հանձն են առնում կատարել ամենակասկածելի գործեր՝ չհաշվարկելով հետևանքները։ Արդյունքում Աղեղնավորները  հաճախ ընկնում են վատ պատմությունների մեջ, ինչից շատ են տառապում։

Այծեղջյուր. Այծեղջյուրներն ինքնամփոփ ու մարդկանց չվստահող անձնավորություններ են, ինչը նրանց համար բավական խնդիրներ է ստեղծում կյանքում։ Իրենց բնավորության այս առանձնահատկության պատճառով Այծեղջյուրներն իրենց զրկում են անհրաժեշտ աջակցությունից ու զարգացման համար կապեր չեն ունենում։ Փոխարենը նրանք աշխատում են առանց շունչ քաշելու։

Ջրհոս. Ամեն ինչում մաքսիմալիստ են։ Չեն ընդունում կիսատ-պռատ բաներ։ Իրենց պատկերացումներին չհամապատասխանող մարդկանց Ջրհոսները պարզապես հեռացնում են իրենց կյանքից, միայն թե արդյունքում նրանց տրամաբանությունը հանգում է այն հանգրվանին, որ այս աշխարհում իրենք միայնակ են։ Այս նշանին պատկանող անձինք, ովքեր այս աշխարհ են գալիս ողջ մարդկությանն օգնելու առաքելությամբ, արդյունքում հիասթափվում են ու մեկուսանում մարդկանցից։ Շրջապատող աշխարհը չհասկանալն էլ հենց նրանց գլխավոր թերությունն է։

Ձկներ. Տաղանդավոր են, ստեղծագործ և կարող են իրենց կյանքը դարձնել այնպիսին, ինչպես այն տեսնում են իրենց ամենահամարձակ ու շքեղ երազանքներում։ Բայց նրանց կործանում է թույլ կամքը, իրենց ուժերին չհավատալն ու հոսանքի ուղղությամբ լողալու սովորությունը։ Թուլությունների այսպիսի բազմազանությունը՝ ամփոփված մեկ նշանի մեջ, հազվադեպ է հանդիպում։

Կարդա նաև՝

Ձեր ամենամեծ մեղքն ըստ կենդանակերպի նշանի

Rate article