Կենդանակերպի ձեր նշանից կախված` ի՞նչ պետք է անեք, որպեսզի հարստանաք

Ձեր Կենդանակերպի նշանը կարող է Ձեզ հուշել, թե ինչ պետք է անեք հարստանալու համար:

  1. Խոյ
  2. Ցուլ
  3. Երկվորյակներ
  4. Խեցգետին
  5. Առյուծ
  6. Կույս
  7. Կշեռք
  8. Կարիճ
  9. Աղեղնավոր
  10. Այծեղջյուր

Խոյ

Բնությունից հսկայական էներգետիկ ներուժ ունեն, ուստի Կենդանակերպի բոլոր նշաններից հարստանալու ամենամեծ հնարավորությունն ունեն: Նրանց առավել հարմար են ղեկավար պաշտոնները կամ սեփական բիզնես ունենալը: Իրենց առավել լավ կդրսևորեն արվեստի արդյունաբերության, գիտության, բժշկության, էկոնոմիկայի ոլորտներում, ներքին գործերի օրգաններում և սպորտում:

Ցուլ

Հիմնական որակը համառությունն է: Նրանք նորույթ չեն սիրում, յուրահատուկ մտքեր վատ են հղանում, փոխարենը շատ լավ կարողանում են ուրիշների մտքերը կյանքի կոչել: Պարզապես իմաստուն և կրեատիվ գործընկեր գտեք կամ խոշոր ու կայուն ֆիրմայում աշխատանքի տեղավորվեք: Կարող եք հաջողության հասնել ֆերմերային, բանկային գործերում, ճշգրիտ գիտությունների, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսում, առևտրում, հոգեբանության և արվեստի ոլորտներում:

Երկվորյակներ

Կույսերին հավասար Երկվորյակները համարվում են Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշանը: Կարողանում են նոր տեղեկություն կլանել և նոր հմտություններ զարգացնել: Շատ ստեղծագործ են, կարողանում են ոչնչից գաղափարներ ստանալ: Տաղանդավոր են լեզուների, գրականության, հռետորության ոլորտներում: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն կենտրոնանալ, ավելի հավաք և ջանասեր լինեն: Կարող են հարստանալ հեռուստատեսության, միջնորդության, առևտրի, հումանիտար գիտությունների, զբոսաշրջային ոլորտի, իրավագիտության, մանկավարժության, հրատարակչական ոլորտներում:

Խեցգետին

Հրաշալի ինտուիցիա և բնատուր գաղտնիություն ոնեն: Զգում են փողի տեղերը և մարդկանց, որոնց շնորհիվ կարելի է հարստանալ: Նրանց դասական ռազմավարությունն է լուռ լսել մարդուն, հետո նրա գաղափարները որպես իրենը ներկայացնել՝ մի քիչ փոխելով: Կարող են հարստանալ զբոսաշրջության, հոգեբանության, մանկավարժության, դիզայնի, արվեստի, պատմության, հնագիտության, ֆոլկլորիստիկայի ոլորտներում:

Առյուծ

Հսկայական կենսական էներգիա և համառություն ունեն, բայց եթե չսովորեն այս որակներին տիրապետել, քանդող կդառնան: Առյուծները հաջողության կարող են հասնել միայն գործում, որն ամբողջ սրտով սիրում են: Ընտրեք մասնագիտություն, որում կարող եք միայն ձեզ վրա հույս դնել՝ անձնական բիզնես կամ ղեկավար պաշտոն: Հարմար կլինեն արդյունաբերության, ոսկերչական, պետական և դիվանագիտական ոլորտները, դերասանությունը և շոու-բիզնեսը:

Կույս

Շատ ինտելեկտուալ են, վերլուծական միտք ունեն: Նրանց հարմար կլինի գիտական և ինտելեկտուալ գործունեության հետ կապված աշխատանքը՝ էլեկտրոնիկա, մաթեմատիկա, տեխնիկա, հաշվապահություն, բանկային գործ, բժշկություն, մանկավարժություն, քրեական հետախուզություն, օտար լեզուներ:

Կշեռք

Բնածին դիվանագետ են: Բոլոր վեճերը հարթելու, ուշադիր լսելու, մարդկանց կարեկցելու, նրանց համոզելու բնածին տաղանդ ունեն: Այս մարդկանց փող և հաջողություն կբերեն դերասանական վարպետությունը, դիվանագիտական ծառայությունը, իրավագիտությունը, դիզայներական գործունեությունը, բեմը, հեռուստատեսությունը, շոու բիզնեսը, մանկավարժությունը:

Կարիճ

Զարմանալի տաղանդ և ուժ ունեն, որը կարող է քանդել ամեն ինչ իր ճանապահին: Պետք է ընտրեն ռիսկի և վտանգի հետ կապված մասնագիտություն: Նաև հարմար կլինեն փիլիսոփայության, էզոթերիկայի, մոգության և բժշկության ոլորտները: Առավել լավ ինքնադրսևորվում են բժշկության, քրեաբանության, քրեական հետախուզության, հնագիտության, գրականության ոլորտներում:

Աղեղնավոր

Անսահման լավատես են և հավատում են հաջողությանը: Հրաշալի ղեկավար են: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն ծրագրել իրենց կյանքը: Իդեալական մասնագիտությունններ են օդաչուն, ուսուցիչը, իրավաբանը, դաստիարակը, մարզիչը, զբոսաշրջային գործակալության տերը, ֆրիլանսերը:

Այծեղջյուր

Շատ համառ և աշխատասեր են: Պետք է հաղթահարեն վատատեսությունը և վախը: Նրանց հարմար կլինեն մանկավարժության, տեխնիկայի, էկոնոմիկայի և քաղաքականության հետ կապված մասնագիտությունները:

Rate article