Կարտոֆիլի օգտակարությունը և կարևորությունը

Կարտոֆիլի օգտակար հատկությունները հայտնի էին դեռ հին ժամանակներում: Այն օգտագործում էին այրվածքները, վերին շնչուղիների կատառը, էկզեման, ինչպես նաև գաստրիտը, խոցային հիվանդությունները, ուժեղ գլխացավերը բուժելու համար:

Կարտոֆիլը բարձր է գնահատվում դիետկ սննդակարգում. ալյուրով պատրաստած մթերքները, սպիտակ հացը փոխարինելով կարտոֆիլով` կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամններից, ճարպային կուտակումներից: Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրն է համարվում. դրա բաղադրության մեջ կալիումն ավելի շատ է (100 գ-ում` 570 մգ), քան հացի, ձկան և մսի մեջ:

Կալիումի օրվա չափաբաժինը կարելի է լրացնել 500 գ կարտոֆիլ ուտելով:

Հում կարտոֆիլի հյութը հայտնի միջոց է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունները բուժելու համար. օգնում է լավացնել հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը, վերացնում է ցավը և ստամոքսում այրոցի զգացումը, սրտխառնոցը, իջեցնում է ստամոքսահյութի բարձր թթվայնությունը:

Կարդացեք նաև՝

Առավոտյան կերեք մի գդալ մեղր և մեկ շաբաթից չեք ճանաչի ձեր օրգանիզմը

Rate article