Եթե հաճախ եք հիվանդանում հարբուխով, կամ ձեր օրգանիզմը չի դիմադրում վիրուսներին, զգում եք քրոնիկ հոգնածություն և քնկոտություն, հավանաբար, խնդիրը վատ իմունիտետն է։ Փորձեք պատրաստել այս բնական միջոցը, որը կոչվում է «Առողջության աղբյուր»։ Դուք կզարմանաք, թե որքան մեծ էներգիա կունենաք, իսկ հիվանդությունների սեզոնն ուղղակի կանցնի ձեր կողքով։
Բացի սպորտով կանոնավոր զբաղվելուց և լիարժեք սնվելուց, օրգանիզմն ուժեղացնելու հարցում կօգնի այս վիտամինային կոկտեյլը։ Բաղադրատոմսը հայտնի է ողջ աշխարհում և լայն կիրառում ունի։
Անհրաժեշտ է․
- մեղր՝ 400գ
- կիտրոն՝ 3 հատ
- կոճապղպեղ՝ 2 հատ, յուրաքանչյուրը 250գ
Ինչպես պատրաստել․
Կարող եք վերցնել շալֆեյի կամ այլ հավելումով բնական մեղր․ ծաղկի բույրը առանձանահտուկ տրամադրություն է հաղորդում։ Կոճապղպեղն անցկացնել մանր քերիչով, կիտրոնը կտրատել փոքր կտորների և աղալ կամ մանրացնել բլենդերով՝ առանց կեղևն ու կորիզները հանելու։
Մանրացրած կիտորնն ավելացնել կոճապղպեղին, ևս 2 րոպե խառնել բլենդերով։
Գոլորշու վրա հալացնել մեղրը և միացնել բոլոր բաղադրիչները։ Բուժիչ միջոցը պատրաստ է։
Ստացվում է 700 գրամանոց բանկայով խառնուրդ։
Ամեն օր մի գդալ ավելացրեք թեյին և խմեք, մոռացեք հիվանդությունների և վիրուսների մասին։