Ծերանալը բնական ցիկլի բաղկացուցիչ մասն է, որի առաջին ախտանշանները արտահայտվում են մարդու մաշկի վրա:
Նախ սկսում են հայտնվել կնճիռներ աչքերի շուրջ, նկատվում է մաշկին ծակոտկիների լայնացում ու տարիքային գունակներ(պարանոցի, դեմքի ու լամջաբացվածքի վրա):
Մարդիկ հաճախակի շատ քիչ ուշադրություն են դարձնում իրենց ձեռքերին, որոնք սակայն ևս տառապում են ծերանալու անխուսափելի պրոցեսից:
Այն որ ձեռքերն ավելի արագ են ծարանում, քան մարմնի մնացած մասերը, պայմանավորված է նրանով, որ նրանք ավելի շատ են «օգտագործվում»:
Մենք պատրաստել ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ձեռքերին ավելի երիտասարդ ու խնամված երևալ բավականին երկար ժամանակ:
Ահա թե ինչպես է հարկավոր պաշտպանել ձեռքերը վաղաժամ ծերացումից:
1-ին ու ամենակարևորը, պետք է հետևեք, թե ձեր ձեռքերը որոքան հաճախ են շփվում մանրէների, բակտերիաների և ձեռքի մաշկը վնասող արտաքին մի շարք այլ պոտենցիալ վնասակար գործոնների հետ: Եվ նաև այն փաստի վրա, թե որքան հաճախ եք նրանք լվանում, քանի որ այդ երևույթները սերտորեն կապված են ձեռքերի ծերացման պրոցեսի հետ:
Կարող եք պատրաստել նաև ձեռքերի համար դիմակներ, կարող եք օգտագործել անգամ այն դիմակները, որոնք նախատեսված են դեմքի մաշկի համար: Դա շատ օգտակար է, քանի որ ձեռքերի պիլինգի օգնությամբ դուք կկարողանաք հեռացնել բոլոր մահացած բջիջներն ու դարձնել նրանք փափուկ ու երիտասարդ:
Նշված միջոցների հետ զուգահեռ կարող եք օգտագործել նաև հետևյալ բաղադրատոմսով պատրաստված սկրաբը, որը բավականին արդյունավետ է ու բնական:
Պատրաստման համար հարկավոր է
Դարչին
Շագանակագույն շաքարավազ
ձիթայուղ
Խառնեք բոլոր բաղադրիչներն իրար, որից հետո մերսող շարժումներով խառնուրդը քսեք ձեռքի մաշկին:
Այդ ամենից հետո ձեռքերը լվացեք տաք ջրով ու չորացրեք: