Ինչպես պատրաստել ընկույզի համեղ մուրաբա. բաղադրատոմս

100 հատ ընկույզին՝ 2 կգ շաքար, 10 գ մեխակ, 10 գ դարչին, 5 հատիկ հիլ, 1.5 լ ջուր

Պատրաստման եղանակը: Կանաչ խակ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3-4 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։ Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարբերարար խառնելով այդպես թողնել երեք օր։ Կրաջուրր պատրաստում են 0,5 կգ չմարած կրից, որի վրա լցնում են 5 լ սաոը ջուր, խառնում և հետո քամում են թանզիֆով (մառլյա)։

Ընկույզի մուրաբա

Նախապատրաստած ընկույզը սառը ջրով լավ լվանալ, յուրաքանչյուր ընկույզը 12-15 տեղից պատառաքաղով ծակել, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջъ ավելացնելով շիբ (5 լ ջրին՝ 75 գ շիբ):

Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։

Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարչին, հիլ (մառլյայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։ Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը, տոպրակը հեռացնել։

Rate article