Մեզնից շատերը գիտեն, թե որքան օգտակար է ակտիվացրած ածուխը, հասկանում են, թե ինչպես և ինչի համար է պետք այն օգտագործել, սակայն դուք իրականում չգիտեք, թե ինչեր կարող է անել սովորական ակտիվացված ածոիխը։
Մեծ մասը չգիտի, որ այդ բժշկական պրեպարատն ունակ է ավելիին, քան պարզապես լուծել տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու հարցը։
1) Ակտիվացված ածուխով կարելի է վերացնել սննդային թունավորման ախտանշանները միայն այն դեպքում, երբ ածուխն ընդունում եք ուտելուց հետո 1-2 ժամվա ընթացքում։
2) Իրականում ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո ածուխը ձեզ ոչնչով չի օգնի, քանի որ իրականում այն չի փոխազդում էթանոլի հետ։ Այն անօգուտ է ինչպես խումհարը կանխելու, այնպես էլ այն վերացնելու հարցում։
3) Ակտիվացված ածուխի նիհարելու կուրսը չի հանգեցնի գոտատեղի չափսերի նվազման։ Այս դեղը կարող է ներծծել տոքսինները թունավորումից հետո, սակայն ճարպերը այրող հատկությամբ այն օժտված չէ։
4) Ակտիվացրած ածուխի միջոցով կարելի է հեշտ և արագ մաքրել մազերի ֆոլիկուլները՝ դրանց շքեղ տեսք տալով, որն արտահայտվում է մետաքսյա տեսքով ու փայլով։
5) Ամեն օր մեր մաշկի ծակոտկենները, հատկապես՝ դեմքի շրջանում, լցվում են ճարպով ու կեղտով, ինչը բավականաչափ ծերացնում է ցանկացած մարդու արտաքինը։ Ցավոք, մաշկը մաքրելու գրեթե բոլոր կոսմետիկ միջոցները հիմնված են քիմիական նյութերի վրա։ Ակտիվացրած ածուխը մագնիսի պես դուրս է բերում ցանկացած կեղտ ու ողջ ճարպը, ինչից հետո մաշկը դառնում է փափուկ, մաքուր և մետաքսյա։
Կարդա նաև՝