Ձեր խավոտ սրբիչները միշտ նոր ու թարմ կլինեն, չեն կորցնի փափկությունը. Դուք պարզապես մինչ այս չգիտեիք, թե ինչ անել

Ամենայն հավանականությամբ դու էլ եք գործ ունեցել այն դեպքերի հետ, երբ խավոտ սրբիչներն ի վերջո կորցնում են իրենց նրբությունն ու փափկությունը, եւ նույնիսկ լավ խոնավության կլանելու ունակությունը: Դրա պատճառն այն է, որ նրանց վրա մնում են օճառի, լվացող միջոցների հետքեր, որոնք մանրաթելերն ավելի կոշտ են դարձնում: Բացի այդ, խոհանոցային սպասքի սրբիչները երբեմն ձեռք են բերում տհաճ հոտ, որը չի վերանում նույնիսկ լվացքի մեքենայով լվանալուց հետո: Ի՞նչ անել սրբիչները: Դե՞ն նետել:

Որոշելուց առաջ, փորձեք այս պարզ հնարքը, որը դուք նախկինում չգիտեիք: Դրա համար պահանջվող բաղադրիչներն ընդհանուր առմամբ մատչելի են եւ շատ էժան, եւ արդյունքը կզարմացնի ձեզ, կհամոզվեք, որ սրբիչները վերականգնել են իրենց փափկությունը եւ սկսել են նորից խոնավություն ներծծել եւ ձեռք են բերել հիանալի բուրմունք:

Կարևոր է հիշել, սրբիչները լվանալիս պետք չէ օգտագործել լվացքի կոնդիցիոներ:

Ձեր սրբիչները փափուկ եւ նուրբ դարձնելու համար կա պարզ եւ մատչելի ձեւ: Պետք է ընդամենը սոդա եւ քացախ:

Այս բաղադրիչների համադրությունը կօգնի ձերբազատվել կոշտ, տհաճ հոտից եւ սրբիչները շատ փափուկ դարձնել:

Ձեզ հարկավոր է.

  • 1 բաժակ քացախ,
  • 1/2 բաժակ խմորի սոդա,
  • տաք ջուր

Ինչ անել:

Լվացքի մեքենայում բարձեք սրբիչները, ընտրեք լվացքի ռեժիմը, երբ ջուրը հնարավորինս տաք է: Լցնել քացախը  լվացքի հեղուկ միջոցի կոնտեյներում եւ սկսել լվանալը (ռեժիմը` առանց ողողելու և քամելու)

Երբ լվացքի ցիկլը ավարտված է, սոդա լցրեք փոշու կոնտեյներում եւ կրկին սկսեք ցիկլը, արդեն ողողելով ու քամելով:

Ձեր սրբիչները նորից փափուկ կլինեն դրանից հետո: Վայելեք:

Rate article