Հավի մսով ու պանրով լցոնված համեղ շամպինիոններ. Նրբագեղ խորտիկ, որը պետք է անպայման համտեսել

Հավի մսով ու պանրով լցոնված համեղ շամպինիոններ` յուրահատուկ ճաշակ ունեցողների համար: Սա պետք է անպայման փորձել:

Բաղադրությունը

  • 500 գ հավի ֆիլե
  • 60 գ ֆետա
  • 10 խոշոր թարմ շամպինիոն
  • 4 ճաշի գդալ թթվասեր
  • 1 ճաշի գդալ ալյուր
  • 1/2 բաժակ քերած մոցարելլա
  • թարմ մաղադանոս` ըստ ճաշակի
  • աղ, սեւ պղպեղ` ըստ ճաշակի
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ:


Պատրաստման եղանակը

  1. Լվանալ եւ չորացնել սնկերը, կտրել եւ հանել ոտքերը սուր դանակով:
  2. Ծածկեք տապակը յուղաթղթով և շարեք սնկի գլխիկները:
  3. Մանր կտրատեք հավի ֆիլեն, տաքացրեք 1 ճաշի գդալ բուսական յուղը միջին կրակով, ավելացնել մանրացված հավը, տապակել մոտավորապես 5 րոպե, երբեմն խառնելով: Քանի դեռ հավը տապակվում է` մանր կտրատեք սունկի ոտիկները: Ավելացնել սունկը թավայի մեջ տապակվող հավին  եւ եփել եւս 5 րոպե, պարբերաբար խառնելով:
  4. Խառնել ալյուրն ու թթվասերը: Կրակը իջեցնել եւ թթվասերը լցնել թավայի մեջ, աղ, սեւ պղպեղ ավելացնել և  խառնել, եւս 8-10 րոպե թողնել, մինչեւ խառնուրդը թանձրանա, ապա վերցնել կրակից, թողնել, որ սառչի:
  5. Քանի դեռ այն սառչում է, տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան: Խառնել ֆետան, հավի եւ սնկի խառնուրդին: Ավելացնել մանրացրած մաղադանոս եւ խառնել: Օգտագործելով 2 ճաշի գդալ, հավասարապես տեղավորեք այդ զանգվածը նախապատրաստված սնկի գլխիկներ մեջ:
  6. Յուրաքանչյուր գլխարկի վրա մի փոքր մանր քերած մոցարելա լցնել: Թխել ջեռոցում 15-20 րոպե, հանելուց հետո մի փոքր թողեք, որ սառչի, նոր մատուցեք:
Rate article