Կիտրոնով կարկանդակ. Շատ համեղ է եւ հեշտ է պատրաստվում

Կիտրոնով խմորեղենի շատ բաղադրատոմսեր կան: Ցիտրուսը ցանկացած աղանդերին յուրահատուկ համ եւ բույր է հաղորդում: Այս բաղադրատոմսը շատ պարզ է, քանի որ կիտրոնն անմիջապես ավելացվում է խմորին եւ կարիք չկա առանձին պատրաստել լցոնումը:

Բաղադրությունը

  • 2 բաժակ ալյուր;
  • 300 գ կարագ, կամ մարգարին
  • 1,5 բաժակ շաքար
  • 2 ձու
  • 1 կիտրոն
  • 0.5 թեյի գդալ սոդա

Պատրաստման եղանակը

  1. Մարգարինը հալեցնել: Կիտրոնի վրա լցնել եռման ջուր: Առանց կեղեւը հանելու, մսաղացով աղացեք, հանեք կորիզները:
  2. Մարգարինին ավելացնել ձվերը, շաքարավազը, հետո ավելացնել աղացած կիտրոնը, սոդան և խառնել ամբողջը:
  3. Հետո ավելացրեք մաղած ալյուրը եւ հունցեք խմորը: Կարեւոր է հիշել` սոդան հանգցվում է կիտրոնով, այնպես որ դուք պետք է օգտագործեք սոդա, եւ ոչ թե փխրեցուցիչ:
  4. Խմորը լցրեք ձեւամանի մեջ: Քանի որ մարգարինը բավականաչափ ճարպոտ է, անհրաժեշտ չէ յուղել ձեւամանը:
  5. Տաքացնել ջեռոցը, թխել 180 աստիճանի տակ` 20-30 րոպե:

Այս կարկանդակը լավագույն լրացումը կլինի ձեր սուրճի, կամ թեյի սեղանին:

Բարի ախորժակ:

Rate article